Понедельник, 20.05.2024, 04:11
Приветствую Вас Гость | RSS

ՀԱՄԱՐ 200 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՀԱՐՑՈՒՄ
Оцените мой сайт
Всего ответов: 34
ՍՏԱՏԻՍՏԻԿԱ

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа

Главная » 2013 » Сентябрь » 21 » ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԸ
23:02
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԸ
ՅՈԹ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ


Հայը դարերով սիրով է պահել
Յոթ թանկ սրբություն՝
Գիրքը, Մասիսը, շինարար ոգին,
Հավատը, լեզուն.
Սուրբ անուններ են եղել դարերով
Հայ ընտանիքը,
Եվ ամենից վեր, ամենից լուսե՝
Մայր հայրենիքը:
Սուրեն Մուրադյան


Մեր դպրոցը հասակակիցն է Հայաստանի 3-րդ Հանրապետության: Այն ունի այնքան տարիք, որքան մեր երկրի անկախությունն է. Մեր դպրոցը 22 տարեկան է:
Անկախության համար պայքարած զինվորների շարքում է եղել նաև մեր դպրոցի զինղեկ պարոն փոխգնդապետ Սևադա Ավագյանը Սևադա Ավագյանը: Նրա մարտական ուղին սկսվել է 1989 թվականից, երբ կազմավորվեցին ազգապահ, հետագայում երկրապահ ջոկատները:
Հետաքրքիր ու դժվար է եղել նրա մարտական ուղին: Արցախն ազատագրող զինվորից փոխգնդապետի աստիճանի հասած Սևադա Ավագյանի կենդանի օրինակը բարձր է գնահատվում դպրոցի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:
Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը բարձր են գնահատել նրա կատարած անձնվեր աշխատանքը հայրենիքի նկատմամբ և այս տարիների ընթացքում պարգևատրել բազմաթիվ պետական պարգևներով.
1. ՀՀ արիության մեդալ
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արիության մեդալ
3. ԼՂՀ մայրական երախտագիտության մեդալ
4. Ծովակալ Իսակովի մեդալ
5. Անբասիր ծառայության I և II աստիճանի մեդալներ
6. ՀՀ զինված ուժերի տասնամյակի կապակցությամբ մեդալ
և այլ գերատեսչական պարգևներ

Պարգևատրվել է պատվոգրերով.
1. ՀՀ պաշտպանության նախարարի հատուկ գնդի 14-րդ տարելիցի և 19-րդ տարելիցի կապակցությամբ
2. ՀՀ զինված ուժերի կազմավորման տասնամյակի կապակցությամբ
3. Մատաղ սերնդի դաստիարակման գործում նշանակալի ավանդի համար:

Սիրելի՛ փոխգնդապետ, Ձեր կենդանի օրինակը, ամենօրյա դաստիարակություն է դպրոցի կոլեկտիվի, աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:
Շնորհավոր տոնդ, սիրելի՛ պարոն փոխգնդապետ Սևադա Ավագյան:

[/size]
Просмотров: 904 | Добавил: Satik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՈՐՈՆՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Сентябрь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz