Главная » 2013 » Ноябрь » 20 » Ծխելու դեմ լավագույն հակագովազդ
15:33 Ծխելու դեմ լավագույն հակագովազդ |
2013 թվականի նոյեմբերի 20-ին հ.200 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ՙԾխելու դեմ լավագույն հակագովազդ՚ խորագրով պաստառների մրցույթ- ցուցահանդես, որի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում վաղ տարիքից ծխախոտի օգտագործման կանխարգելմանը, ծխելու վնասակարության մասին իրազեկվածության մակար- դակի բարձրացմանը: Մրցույթին մասնակցել են 7-9-րդ դասարանների անհատ աշակերտներ և խմբեր, որոնք A3 ֆորմատի պաստառների միջոցով ներկայացրել են իրենց մտքերը: Պատրաստվել է ընդհանուր թվով 28 պաստառ, որոնցից դպրոցում լավագույն ճանաչվեցին 11-ը: Ցուցահանդեսի ընթացքում աշակերտները մեկնաբանեցին իրենց աշխատանքները: Ցուցահանդեսի վերջում դպրոցի նախաձեռնող խումբը տնօրենի հետ միասին ամփոփեցին մրցույթի արդյունքները, ընտրվեց դպրոցը ներկայացնող լավագույն պաստառը, որը կտրամադրվի դպրոց-կենտրոնին /հ. 155 դպրոց/:
|
Просмотров: 479 |
Добавил: Satik
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|