Понедельник, 20.05.2024, 03:23
Приветствую Вас Гость | RSS

ՀԱՄԱՐ 200 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՀԱՐՑՈՒՄ
Оцените мой сайт
Всего ответов: 34
ՍՏԱՏԻՍՏԻԿԱ

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа

Главная » 2015 » Май » 21 » «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագրի ամփոփումը Երևանի հ. 200 հիմնական դպրոցում
13:22
«Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագրի ամփոփումը Երևանի հ. 200 հիմնական դպրոցում

<<Ազգային երգ ու պար>> առարկան 5-րդ դասարանում պետք է հիմք դնի մշակույթի միջոցով և մեր հազարամյա երաժշտական ավանդույթների
փոխանցման շնորհիվ նոր սերնդի ազգային ինքնագիտակցության և գեղագիտական ճաշակի բարձրացման, մտավոր, հոգևոր զարգացմանն ու
ազգային հոգեկերտվածքի հզորացմանը:Նախարարի հրամանով առարկան փորձնական ծրագրով ներդրվել է հանրապետության 13 դպրոցներում:
Մայիսի 20-ին Երևանի հ. 200 հիմնական դպրոցում «Ազգային երգ ու պար» փորձնական ծրագրի ամփոփումն էր , որին մասնակցում էին
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը,հանրակրթության վարչության պետ
Նարինե Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը,
ծրագիրն իրականացնող դպրոցների տնօրեններ, մանկավարժներ , ծնողներ: Հանդիսությանը ներկա էր նաև Դավիթաշեն վարչական
շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը:
Միջոցառման ընթացքում յուրաքանչյուր դպրոց հանդես եկավ մեկ պարի կատարումով.
1. Էջմիածին: Պարը շատ հին է: Առանձնանում է ինքնատիպությամբ և խորհրդավորությամբ /Երևանի թիվ 200 հիմնական դպրոց/:
2. Թամզարա: Ըստ Կոմիտասի՝ հարսանեկան երկպար է /Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց/:
3. Ծաղկաձորի : Հիմնականում պարել են ուխտատեղիներում ուխտագնացության ժամանակ /Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց/:
4. Գյովընդ վերվերի: Հնում այս պարին մասնակցում էին միանգամից մի քանի հարյուր մարդ /Երևանի թիվ 52 հիմնական դպրոց/:
5. Փափուրի /Երևանի թիվ 92 հիմնական դպրոց/:
6. Էջմիածին /Երևանի հ. 131 դպրոց/:
7. Կառնո քոչարի /Արմավիրի շրջանի հ. 5 հիմնական դպրոց/:
8. Թամզարա /Երևանի հ. 150 հիմնական դպրոց/:
9. Փափուրի /Երևանի թիվ 120 հիմնական դպրոց:
10. Լուտկի / Երևանի N 11 հիմնական դպրոց
11. Փափուրի /Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոց/:
12. Մշո խըռ /Շիրակի մարզ, Արևիկի միջնակարգ դպրոց/:
13. Քերծի: Ռազմական պար է /Երևանի թիվ 136 հիմնական դպրոց/:

Միջոցառման ավարտին բոլորին հրավիրեցին դպրոցի նախասրահ՝ հայապահպան, հայաշունչ միասնական շուրջպարի:

Просмотров: 523 | Добавил: Satik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՈՐՈՆՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Май 2015  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz