Понедельник, 20.05.2024, 00:27
Приветствую Вас Гость | RSS

ՀԱՄԱՐ 200 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՀԱՐՑՈՒՄ
Оцените мой сайт
Всего ответов: 34
ՍՏԱՏԻՍՏԻԿԱ

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа

Главная » 2012 » Октябрь » 18 » Հավերժի ճամփորդները...
13:18
Հավերժի ճամփորդները...


<<Երևան 2012-ը գրքի համաշխարհային մայրաքաղաք>>տոնի շրջանակներում մեր դպրոցում կազմակերպվեց միջոցառում, որի համար <<O, գրքերի աշխարհը-տիեզերք է անեզր>>խորագիրը ընտրվեց: Պատրաստվել էր մեծ գիրք <<Հավերժի ճամփորդները>> վերնագրով: Նույն հավերժի ճամփորդներին՝ Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթև, Գրիգոր Նարեկացի, Կոմիտաս, Սայաթ-Նովա, Հովհ. Թումանյան, Զ.Եսայան, Ե.Չարենց, Պ.Սևակ, Մ.Գալշոյան, Ս.Կապուտիկյան,  կերպավորել էին աշակերտները, որոնք էլ ներկայացրեցին իրենց մարմնավորած կերպարների ստեղծագործություններից:Երեխաները հանդես եկան նաև մեծ գեղանկարիչներ Մ.Սարյանի և Մ.Ավետիսյանի դերերում և ամբողջ միջոցառման ընթացքում բոլորին հիացրեցին իրենց նկարներով: 
      Ինչ գրքի տոն առանց հեքիաթի...
      Բակի կենտրոնում դրված էր հեքիաթային տնակը, որի շուրջ բոլորել էին հեքիաթների բարի փերին, Կարմիր գլխարկը, Ջրահարսը, Սպիտակաձյունիկ, Պոչատ աղվեսը, Չաղ-չաղ թագավորը և այսպես շարունակ...
      Յուրաքանչյուր դասարան իր յուրահատուկ մոտեցումն էր ցուցաբերել գրքի տոնին՝ պատրաստելով գրքի, լեզվի վերաբերյալ պաստառներ, ձևավորելով թեմատիկ սեղաններ:
      Մասնակիցներին  անակնկալ մատուցեց Շրջիկ այբբենարանը՝ բաժանելով հայոց լեզվի մասին նախշազարդ ասույթներ: Դպրոցի երգչախումբը հանդես եկավ իր տոնական երգացանկով: 
      Հյուրերին և ուսուցիչներին նվիրվեցին գրքեր և տոնական բացիկեր:
      Բոլորը ուրախ էին: Միջոցառումը իր շարունակությունը ստացավ Հանրապետության Հրապարակում կազմակերպված կավճանկարչությանը մասնակցությամբ: 
Просмотров: 535 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՈՐՈՆՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Октябрь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz