Главная » 2015 » Апрель » 2 » Լևոն Ջուլֆալակյանն այցելել է Երևանի թիվ 200 հիմնական դպրոց
09:30 Լևոն Ջուլֆալակյանն այցելել է Երևանի թիվ 200 հիմնական դպրոց |
Մարտի 3-ին, հունա-հռոմեական ոճի հայ ըմբիշ, Եվրոպայի (1986), աշխարհի (1986) և 24-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն (1988), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի՝ Երևանի N 200 հիմնական դպրոց այցելությամբ մեկնարկել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նոր նախաձեռնությունը, որն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ:
Երևանի N 200 հիմնական դպրոցի աշակերտները տեսանյութի միջոցով նախ ծանոթացան անվանի մարզիկ Լևոն Ջուլֆալակյանի մարզական ձեռքբերումներին, փայլուն գոտեմարտերին, հաղթական հիշարժան պահերին, այնուհետև հարց-պատասխանի միջոցով հետաքրքիր մանրամասներ իմացան նրա առօրյայից, հետագա ծրագրերից, որպես մարզիչ նրա ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկից: Լևոն Ջուլֆալակյանը, շրջայց կատարելով դպրոցում, ծանոթացավ մարզադահլիճի վիճակին, շախմատի կահավորված դասասենյակին:
|
Просмотров: 383 |
Добавил: Satik
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|