Главная » 2015 » Январь » 26 » «Սասնա Ծռեր» ջոկատի հրամանատար ՀՀ Մարտական Խաչ I աստիճանի ասպետ Սամվել Գևորգյանի ծննդյան 65-ամյակին նվիրված «պատմական» դաս- միջոցառում
11:04 «Սասնա Ծռեր» ջոկատի հրամանատար ՀՀ Մարտական Խաչ I աստիճանի ասպետ Սամվել Գևորգյանի ծննդյան 65-ամյակին նվիրված «պատմական» դաս- միջոցառում |
2015 թվականի հունվարի 21-ին Երևանի հ. 200 հիմնական դպրոցում կազմակերպվել էր «պատմական» դաս- միջոցառում՝ նվիրված «Սասնա Ծռեր» ջոկատի հրամանատար ՀՀ Մարտական Խաչ I աստիճանի ասպետ Սամվել Գևորգյանի ծննդյան 65-ամյակին: Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին Սամվել Գևորգյանի անցած մարտական ուղին, կենսագրական տվյալներ, ընտանիքի անդամների և մարտական ընկերների հուշերից պատառիկներ: Ցուցադրվեց Սամվել Գևորգյանին նվիրված վավերագրական ֆիլմ, «Ճանաչել մեր հերոսներին» խորագրով տեսաշարից Սամվել Գևորգյանին նվիրված ֆիլմը, ինչպես նաև «Հայոց բանակ» վերնագրով ֆիլմից հատվածներ: Հնչեցին հայրենասիրական և ռազմական երգեր աշակերտների կատարմամբ, բնաստեղծություններ: Միջոցառմանը հրավիրված էր Արցախյան պատերազմի մասնակից փոխգնդապետ «Քասախ» վաշտի հրամանատար Ժիրայր Վարդանյանը: Միջոցառման ավարտին ելույթ ունեցան դպրոցի տնօրեն Մ. Խալափյանը, փոխգնդապետ Ժ. Վարդանյանը, զինղեկ, Արցախյան պատերազմի մասնակից Ս. Ավագյանը:
|
Просмотров: 517 |
Добавил: Satik
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|