ՍՏԱՏԻՍՏԻԿԱ
Онлайн всего: 6 Гостей: 6 Пользователей: 0
|
Главная » 2013 » Сентябрь » 21 » ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԸ
23:02 ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԸ |
ՅՈԹ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
Հայը դարերով սիրով է պահել Յոթ թանկ սրբություն՝ Գիրքը, Մասիսը, շինարար ոգին, Հավատը, լեզուն. Սուրբ անուններ են եղել դարերով Հայ ընտանիքը, Եվ ամենից վեր, ամենից լուսե՝ Մայր հայրենիքը: Սուրեն Մուրադյան
Մեր դպրոցը հասակակիցն է Հայաստանի 3-րդ Հանրապետության: Այն ունի այնքան տարիք, որքան մեր երկրի անկախությունն է. Մեր դպրոցը 22 տարեկան է: Անկախության համար պայքարած զինվորների շարքում է եղել նաև մեր դպրոցի զինղեկ պարոն փոխգնդապետ Սևադա Ավագյանը Սևադա Ավագյանը: Նրա մարտական ուղին սկսվել է 1989 թվականից, երբ կազմավորվեցին ազգապահ, հետագայում երկրապահ ջոկատները: Հետաքրքիր ու դժվար է եղել նրա մարտական ուղին: Արցախն ազատագրող զինվորից փոխգնդապետի աստիճանի հասած Սևադա Ավագյանի կենդանի օրինակը բարձր է գնահատվում դպրոցի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը բարձր են գնահատել նրա կատարած անձնվեր աշխատանքը հայրենիքի նկատմամբ և այս տարիների ընթացքում պարգևատրել բազմաթիվ պետական պարգևներով. 1. ՀՀ արիության մեդալ 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արիության մեդալ 3. ԼՂՀ մայրական երախտագիտության մեդալ 4. Ծովակալ Իսակովի մեդալ 5. Անբասիր ծառայության I և II աստիճանի մեդալներ 6. ՀՀ զինված ուժերի տասնամյակի կապակցությամբ մեդալ և այլ գերատեսչական պարգևներ
Պարգևատրվել է պատվոգրերով. 1. ՀՀ պաշտպանության նախարարի հատուկ գնդի 14-րդ տարելիցի և 19-րդ տարելիցի կապակցությամբ 2. ՀՀ զինված ուժերի կազմավորման տասնամյակի կապակցությամբ 3. Մատաղ սերնդի դաստիարակման գործում նշանակալի ավանդի համար:
Սիրելի՛ փոխգնդապետ, Ձեր կենդանի օրինակը, ամենօրյա դաստիարակություն է դպրոցի կոլեկտիվի, աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Շնորհավոր տոնդ, սիրելի՛ պարոն փոխգնդապետ Սևադա Ավագյան: [/size]
|
|
Просмотров: 970 |
Добавил: Satik
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
ՕՐԱՑՈՒՅՑ
| « Сентябрь 2013 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| | | | | | | 1 | | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | | 30 |
|
| | |