Թե սերմնացանը միայն գարնանն է Հողի տաք ծոցում հատիկներ շաղում Դուք, ուսուցիչներ, ձեր ողջ կյանքում եք Լույսի արարման հունձեր բաժանում: Ու որքան անցնեն տարիք, ժամանակ, Որքան հեռանամ մանկության շեմից, Այդ ջինջ օրերն են իմ սրտին փարված, Ձեր օրհնությունն է ինձ հետ միշտ գալիս:
Թանկագին ուսուցիչներ, դպրոցի բոլոր աշակերտների անունից շնորհավորում ենք ձեզ Ուսուցչի օրվա առթիվ՝ մաղթելով երջանկություն, առողջություն, հաջողություններ ձեր անձնվեր աշխատանքում: