Երևանի հ. 200 հիմնական դպրոցում ընթերցման օլիմպիադայի դպրոցական փուլը տեղի է ունեցել ս/թ հունվարի 22-ին : Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին դպրոցի փոխտնօրեն Անահիտ Կոստանդյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ- ներ Աիդա Ամիրխանյանը և Լիանա Սահակյանը, դպրոցի գրադարանավար Աննա Նարինյանը, Հայաստանի գրողների միության նախագահության անդամ, բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Տիգրանի Դավթյանը: Աշակերտները ընթերցեցին հատվածներ իրենց ընտրած և հանձնաժողովի կողմից առաջարկված գրքերից: Ընթերցվեցին հատվածներ Ժյուլ Վեռնի ՙՏասնհինգամյա նավապետը՚, Րաֆֆու ՙՍամվել՚ գրքերից, Վիլյամ Սարոյանի, Ակսել Բակունցի ստեղծագոր- ծություններից: Սահուն, ճիշտ շեշտադրված և արտահայտիչ ընթերցման համար հաղթողներ ճանաչվեցին (I և II տեղեր) 6-րդ դասարանի աշակերտներ Դանիել Աշոտի Միքայելյանը և Նարե Սասունի Ներսեսյանը, որոնց անուններն էլ հանձնաժողովի նախագահը լրացրեց www.dasaran.am կայքում: