Աշնանային արձակուրդների ընթացքում /հոկտեմբերի 21-ին/ մեր դպրոցի 4-4 դասարանի աշակերտները դասղեկի և ծնողների ուղեկցությամբ այցելեցին <<Զանգակ>> հրատարակչություն, հանդիպեցին Սոկրատ Մկրտչյանի հետ /մաթեմատիկա առարկայի դասագրքի հեղինակ/, ծանոթացան հրատարակչությունում կատարվող աշխատանքներին: Նրանք մեծ տպավորություններով և ստացած նոր գիտելիքներով վերադարձան տուն: