Oրերս հ. 200 հիմնական դպրոցում տեղի ունեցավ մեծ արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջոցառում: «Գրականությունն ինձ համար հավատամք է» խորագիրը կրող միջոցառմանը մասնակցում էին դպրոցի 8-րդ և 4-րդ դասարանների աշակերտները: Նրանք փորձեցին հանդիսատեսին մի պահ տեղափոխել մաթևոսյանական աշխարհ, ուր Մաթևսյանի համոզմամբ հայ շինականի ազնիվ աշխատանքով է կանգուն երկիրը, նրանք են երկրի ջիղը և բարոյապես գեղեցիկը: Միջոցառման ասելիքը համալրվեց «Աշնան արև» ստեղծագործությունից մի հատվածի բեմականացմամբ: Օրվա խորհուրդն արժևորվեց մեծ արձակագրի և ներհուն փիլիսոփայի իմաստուն մտորումներով: