Այսօր հ. 200 հիմնական դպրոցում ռադիոհանգույցով աշակերտները ներկայացրին տեղեկություններ Նեմեսիս օպերացիայի անդամ Սողոմոն Թեհլերյանի մասին, ով 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի Շարլոտենբուրգ թաղամասում` Հարդենբերգ փողոցում գնդակահարեց Հայոց ցեղասպանության գլխավոր մեղավորին՝ Թալեաթ փաշային: 1921 թ. հունիսի 2-ին Թեհլերյանի դատավարության վճիռը հրապարակվեց: Սողոմոն Թեհլերյանին գերմանական դատարանն անպարտ ճանաչեց և ազատ արձակեց: Հնչեցին ազգային երգեր, որոնց ներքո երեխաները դպրոցի միջանցքներում շուրջպար բռնեցին: