Понедельник, 20.05.2024, 01:13
Приветствую Вас Гость | RSS

ՀԱՄԱՐ 200 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՀԱՐՑՈՒՄ
Оцените мой сайт
Всего ответов: 34
ՍՏԱՏԻՍՏԻԿԱ

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа

Главная » 2013 » Июнь » 19 » ԴԱՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
23:05
ԴԱՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հայոց Մեծ Եղեռնը 20-րդ դարի մարդկության պատմության ողբերգություններից մեկն է:
1915-1916թթ. արևմտահայությունը ենթարկվեց կանխամտածված ցեղասպանության (գենոցիդ):
Այդ տարիներին զոհ գնաց 1.5մլն հայ, 200-250.000հայ մահմեդականացվեցին, շուրջ 800.000-ը
բռնեց գաղթի ճամփան:
Ապրիլի 17-ին հ.200 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին
նվիրված միջոցառում, որն անցկացվեց վիրտուալ կաբինետում 7-ից 9-րդ դասարանների աշա-
կերտների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում մանրամասն ներկայացվեց Հայոց Մեծ
Եղեռնի էությունը, հետևանքներն ու դասերը, ընթերցվեցին Ռ. Սևակի, Դ. Վարուժանի և այլոց
ստեղծագործությունները, ցուցադրվեցին դիդակտիկ նյութեր, տեսանյութեր Եղեռնի մասին, հնչեցին
‹‹Ադանայի կոտորածը›› Գ. Բաղդոյանի և ‹‹Դլե յամանը ›› Ֆ. Մարտիրոսյանի կատարմամբ:

Ընթերցվեց նաև Հենրիկ Էդոյանի ‹‹Մի քանի խոսք թուրք բանաստեղծներին›› ստեղծագործությունը.

Եթե ձեզանից մեկնումեկն ասեր.
‹‹Մի′ սպանեք հանճարեղ այս պոետներին,
որոնց մեջ բնակվում է Բնությունը սուրբ
և Ոգին` հանճարի բախտն աստվածային››-
Ես նրան կանվանեի հանճարեղ բանաստեղծ:
Եթե ձեզանից մեկնումեկն ասեր.
‹‹Մի′ սպանեք այս գանգրահեր պատանիներին.
այս կանանց. այս ծերերին . այս աստվածներին,
որ ապրում են, աշխատում, աղոթում ու լալիս››-
Ես նրան կտայի անմահությունն իմ:
Բայց դուք լռեցիք:
Բայց դուք լռում եք: Բայց դուք չեք խոսում
Մեր բոլոր զոհերի արյան քաոսում:

Просмотров: 501 | Добавил: Satik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՈՐՈՆՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Июнь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz