Понедельник, 20.05.2024, 04:52
Приветствую Вас Гость | RSS

ՀԱՄԱՐ 200 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՀԱՐՑՈՒՄ
Оцените мой сайт
Всего ответов: 34
ՍՏԱՏԻՍՏԻԿԱ

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа

Главная » 2013 » Июнь » 19
1963 թ.-ին մայիսի 20-ին, ուղիղ 80 տարի առաջ հայ ժողովուրդը ունեցավ աշխարհի չեմպիոն և շախմատի պատմության մեջ ոսկե տառերով նշվեց՝ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ . ԱՇԽԱՐՀԻ 9-ՐԴ ՉԵՄՊԻՈՆ;
2013թ. մայիսի 20-ին դպրոցում կայացավ շախմատի առաջնություն՝ նվիրված Տ. Պետրոսյանի աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանանալու 50-ամյակին : Միջոցառմանը ներկա էին Դավթաշեն վարչական շրջանի և շախմատի ակադեմիայի ներկայացուցիչներ:

-
Просмотров: 534 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

-
Просмотров: 513 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

Չնայած խաղալիքների զարգացած արդյունաբերությանը և նրանց առատությանը՝ ժամանակակից կյանքում էլ
կա հետաքրքրություն ձեռակերտ խաղալիքների նկատմամբ: Երբ վարպետը իր ձեռքով խաղալիք է պատրաստում, նա իր հոգու մի մասնիկն
է ներդնում իր ստեղծագործության մեջ: Այդ պատճառով էլ մարդիկ դարեր և հազա րամյակներ շարունակ խաղալիքները և հատկապես
տիկնիկները համարել են կենդանի էակներ, որոնք ապրում են իրենց առանձին, մարդկանց հետ կապ չունեցող կյանքով: Տիկնիկը, մարդու
ձեռակերտ ստեղծագործությունը լինելով, մարդկության ողջ պատմության ընթացքում արտահայտել է հասարակության աշխարհայացքը…
Մայիսի 21-ին Երևանի հ. 200 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Կենդանություն պարգևենք» խորագրով դաս-միջոցառում :
Միջոցառման ընթացքում երեխաները (IVա և IVբ դասարանների աշակերտները) ներկայացրեցին Եգիպտոսի, Հունաս-
տանի, Հռոմի, Ռուսաստանի, Հայաստանի ծիսական խաղալիքների զարգացման պատմությունը, ինչպես նաև ուսուցչուհու
կողմից բեմադրված «Պույ-պույ մկնիկը», «Անբան Հ ... Читать дальше »
Просмотров: 476 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

Երևանի հ.200 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի Մերի Հակոբյանը մեր դպրոցում կազմակերպվող միջոցառումներին
միշտ մասնակցել է՝ իր կենսուրախ երգերով հիացնելով բոլորին:
Մայիսի 3-ին Մերին ներկայացրեց մեր դպրոցը՝ մասնակցելով Մոսկվայի տանը կազմակերպված «Հայրենական մեծ պատերազմը
երեխաների աչքերով» տոնական համերգին և արժանացավ պատվոգրի՝ բարձր պահելով իր դպրոցի անունը:


Просмотров: 503 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

Հ. 200 հիմնական դպրոցում տեղի ունեցան բասկետբոլի և վոլեյբոլի մրցումներ: Մրցույթին մասնակցում էին
Դավթաշեն վարչական շրջանի տարբեր դպրոցների աշակերտներից կազմված թիմեր:
Просмотров: 516 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

Սույն թվականի մայիսի 18-ին խառը մեթոդմիավորման միամսյակի շրջանակներում անցկացվեց դաս-միջոցառում
5-րդ դասարանում: Թեման էր` <<Շարային պատրաստվածություն>>:
Просмотров: 930 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)


Հ. 200 հիմնական դպրոցը կազմակերպել է «Կրոս» (վազք 2000 մ երկարությամբ) Դավիթաշեն վարչական շրջանի հ.199 և 196 դպրոցների հետ՝
նվիրված Շուշիի ազատագրման տարեդարձին ս/թ մայիսի 17-ին, ժամը 11:00-ին, սկսած՝ Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող «Արայի Ամրոց»
համալիրից մինչև Տիգրան Պետրոսյանի հուշարձանը: Կրոսին մասնակցել են հիմնական դպրոցների 12-15 տարեկան աշակերտներ.
հ.200 հիմնական դպրոց -50 աշակերտ
հ.196 հիմնական դպրոց – 10 աշակերտ
հ. 199 հիմնական դպրոց – 10 աշակերտ
Ապահովված էր աշակերտների անվտանգությունը: Վազքի համար նախատեսված ճանապարհահատվածը ՃՈ կողմից միակողմանի փակվել էր:
Աշակերտներին ուղեկցում էին ՃՈ մեքենաները, շտապ օգնության մեքենան , մասնակից դպրոցների ուսուցիչներ, բուժքույրեր, ծնողխորհրդի անդամներ:
«Կրոս»-ի կազմակերպիչները՝ հ. 200 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ո ... Читать дальше »
Просмотров: 545 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

Երևանի հ. 200 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտները քննարկեցին Ժակ Ռեմիի «Եթե աշխարհի բոլոր երիտասարդները»
և բանավիճեցին երիտասարդությանը վերաբերող տարբեր թեմաների շուրջ: Գիրքը նվիրված է շատ ազնիվ ու վեհ թեմայի՝ հասարակ մարդկանց միջազգային
համերաշխության թեմային: Աղետի ենթարկված մի փոքր ձկնորսանավի անձնակազմի պատմությունը հեղինակն այնպես է նկարագրել, որ ամեն տողից մի հա-
մոզիչ ձայն է լսվում. «Այն, ինչ միավորում է բարի կամքի տեր մարդկանց, ավելի ուժեղ է , քան այն, որ նրանց բաժանում է »:


Просмотров: 477 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

Սույն թվականի մայիսի 3-ին մեր դպրոցում տեղի ունեցավ հայտնի մաթեմատիկոս, տիեզերագիտության և տոմարագիտության
հիմնադիր Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին Շիրակացու
կյանքն ու գործունեությունը, աշխատությունները: Օգտագործվեց ինտերակտիվ գրատախտակ, սլայդներ, համապատասխան երաժշտություն:
Լուծվեց Շիրակացու խնդրագրքից երկու խնդիր:


Просмотров: 612 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

Մայիսի 11-ին հոգևոր հովիվ Տ. Խորեն քահանա Մարուքյանի հովանու ներքո, Սուրբ Նահատակաց եկեղեցու
երիտասարդական թեմի կողմից կազմակերպված «Ինտելեկտուալ փառատոն»ում մեր դպրոցի աշակերտները
գրավեցին պատվավոր ΙІΙ տեղը, ստացան պատվոգրեր:



Просмотров: 506 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

Հ.200 հիմնական դպրոցւմ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված հաղթանակի օրվան:
Просмотров: 521 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

«Սլավոնական տուն» հասարակական կազմակերպությունը մայիսի 3-ին Մոսկվայի տանը կազմակերպեց «Մեծ հայրենական պատերազմը երեխաների աչքերով»
տոնական միջոցառում՝ նվիրված Հաղթանակի օրվան՝ մայիսի 9-ին: Միջոցառմանը մասնակցում էին մեր դպրոցի աշակերտներից կազմված թիմը (Հարությունյան
Ելենա՝ 3-րդ դասարան, Հակոբյան Մերի՝ 5-րդ դասարան, Մուսաելյան Իննա՝ 3-րդ դասարան, Պողոսյան Լիլիա՝ 3-րդ դասարան, Պողոսյան Հայկ՝ 3-րդ դասարան): Երեխաները վերադարձան շնորհակալագրերով և պատվոգրերով:


Просмотров: 609 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

«Պատանիների պաշտպանությունը համակարգչային աշխարհում» ծրագրի շրջանակներում
22.04.13թ.-ին վիրտուալ կաբինետում համապատասխան մասնագետները աշակերտներին
ներկայացրեցին համացանցի հիմնական վտանգները, դրանցից պաշտպանվելու միջոցները,
նաև երեխաներին պաշտպանելու և վերահսկելու նպատակով ծնողների կողմից կիրառվող հնարքները:

Просмотров: 567 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

Հայոց Մեծ Եղեռնը 20-րդ դարի մարդկության պատմության ողբերգություններից մեկն է:
1915-1916թթ. արևմտահայությունը ենթարկվեց կանխամտածված ցեղասպանության (գենոցիդ):
Այդ տարիներին զոհ գնաց 1.5մլն հայ, 200-250.000հայ մահմեդականացվեցին, շուրջ 800.000-ը
բռնեց գաղթի ճամփան:
Ապրիլի 17-ին հ.200 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին
նվիրված միջոցառում, որն անցկացվեց վիրտուալ կաբինետում 7-ից 9-րդ դասարանների աշա-
կերտների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում մանրամասն ներկայացվեց Հայոց Մեծ
Եղեռնի էությունը, հետևանքներն ու դասերը, ընթերցվեցին Ռ. Սևակի, Դ. Վարուժանի և այլոց
ստեղծագործությունները, ցուցադրվեցին դիդակտիկ նյութեր, տեսանյութեր Եղեռնի մասին, հնչեցին
‹‹Ադանայի կոտորածը›› Գ. Բաղդոյանի և ‹‹Դլե յամանը ›› Ֆ. Մարտիրոսյանի կատարմամբ:

Ընթերցվեց նաև Հենրիկ Էդոյանի ‹‹Մի քանի խոսք թուրք բանաստեղծներին›› ստեղծագործությունը.

Եթե ձեզանից մեկնու ... Читать дальше »
Просмотров: 501 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)



Կերտելով մանկավարժական կոլեկտիվի կենսագրության 1 էջ ևս՝
այդ օրը նույն ջերմությամբ, ինչպես աշխատանքային ցանկացած օր,
ողջ կոլեկտիվը քնքշանքով և նվիրումով տնկեց մատղաշ տնկիներ և
ծաղիկների թփեր...
Просмотров: 459 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

Սույն թվականի մարտի 5-ին հ.200 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Գիրքը իմ բարեկամն է»
խորագրով ցերեկույթ (ռուսերեն լեզվով), որին մասնակցում էին 3-ից 6-րդ դասարանների աշակերտները,
ելույթ ունեցան շնորհալիները: Ցերեկույթը նվիրված էր գրքին:
Просмотров: 575 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)



Մայրենիի օրվա կապակցությամբ բոլոր դասարանները անաղարտ հայերենով ներկայացրեցին փոքրիկ բեմադրություններ , ասմւնքեցին, երգեցին՝ առաջնորդվելով «Բաց ենք արել էջդ, գի՛րք» խորագրով : Ընտրված հեղինակի կամ որևէ ստեղծագործության թեմայի շուրջ երեխաների գիտելիքներն ու տոնի ընձեռած ոգևորությունը անմոռաց են: (Տեղադրված լուսանկարներն ու տեսագրությունները կամբողջացնենպատկերացումը կատարված աշխատանքի մասին):
Երեխաները կատարեցին «Իմ աշխարհ» (I1) երգը՝ նվիրված գրքերին, պատմեցին «Ծիտը» (I2) հեքիաթը, ներկայացրեցին «Ագռավն ու աղվեսը» (I3) առակը, արտասանեցին բանաստեղծություններ մանկության, մայրենի լեզվի, գրքի ( Ι4) վերաբերյալ: Երկրորդ դասարանցիների ընտրած թեմաներն էին՝ «Ես և շրջակա աշխարհը» (ΙI1), «Լեզուն հայրենիք է» (ΙI2) , «Պլպուղի հումորը» (ІΙ3), Աթաբեկ Խնկոյանի «Առականի»(ІΙ4): Երրորդ դասարանցիները ոգեշնչվել էին հեքիաթների հերոսն ... Читать дальше »
Просмотров: 1354 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

2012 թ.-ի դեկտեմբերի 12-ին մեր դպրոցում տեղի ունեցավ Ստամբուլում շախմատի համաշխարհային 40-րդ օլիմպիադայում հայ շախմատիստների փայլուն հաղթանակին նվիրված խաղ- միջոցառում: Միջոցառմանը ներկա էին շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շախմատի գլխավոր մասնագետ Գոհար Խլղաթյանը, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած առաջնության հավաքականի անդամներ, ակադեմիայի գլխավոր տեսուչ Տիգրան Գասպարյանը, Աջափնյակի դպրոցների ուսուցիչներ, նաև աշակերտներ:

Просмотров: 475 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)



Այս տարի Սուրբ Սարգիսի տոնն իրականանում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո :
Ռադիոհաղորդման միջոցով լուսաբանվեց տոնի խորհուրդը, Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և տասնչորս զինվորների
վարքից ընթերցվեցին դրվագներ: Աշակերտները պատրաստել էին նյութեր, որոնք բաժանեցին թե՛ ուսուցիչներին, թե՛ ծնողներին ու երե-
խաներին ՝ նպատակ ունենալով մասնակից լինել հայկական այս հրաշալի տոնի տարածմանը:
Просмотров: 495 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)



20-րդ դարը նշանավորվեց Արցախյան հուժկու շարժումով, որն ունեցավ Համազգային ընդգրկում, վերաժվեց Ազատամարտի և մեզ պարգևեց պատմական հաղթանակներ, տարածքների ազատագրում, հավատ սեփական ուժի հանդեպ:
Հայոց բանակի կազմավորման 21-ամյակի շրջանակներում դպրոցում մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպվեցին բազմաբնույթ միջոցառումներ: Տոնական միջոցառման բացումը ազդարարվեց ռադիոհաղորդմամբ: Դասամիջոցներին հնչում էին երգեր նվիրված հայոց բանակին: Մեծ ոգևորությամբ երեխաները պատրաստվեցին և ներկայացան «Շարային պատրաստություն » վարժանքով:
Դպրոցում 23.01.13թ. կայացավ միջոցառում (ԱԽ), որի ընթացքում աշակերտները դիտեցին ֆիլմ ` «Ես` ապրելու կոչվածս »: Հնչեցին երգեր, բանաստեղծություններ (ստեղծագործող աշակերտների) նվիրված բանակին: Դպրոցի զինղեկ փոխգնդապետ պրն. Ս.Ավագյանը մեկնաբանեց ֆիլմում ներկայացվող ռազմական գործողությունները, իր զինակից ... Читать дальше »
Просмотров: 539 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)


Մեր դպրոցում պարսկերեն լեզվի ուսումնասիրությունը սկսած 2007թ. իրականացվում էր ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի և
դպրոցի միջև համագործակցային ծրագրերի շրջանակներում, իսկ որպես 3-րդ օտար լեզու՝ 3-ից 9-րդ դասարաններում (2010թ.) ՀՀ ԿԳՆ-ի և
ԻԻՀ կրթության նախարարության «Բարեկամություն և համագործակցություն» ծրագրի շրջանակում՝ որպես 2 երկրների բարեկամության կամուրջ:
ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի կողմից հաճախակի կազմակերպվել են ուսուցիչների վերապատրաստումներ ԻԻՀ տարբեր համալսարաններում,դպրոցներում, որին մասնակցել են նաև մեր ուսուցիչները:
Աշակերտների փոխանակման ծրագրով 2011թ. դպրոցի 3 աշակերտներ ամառային արձակուրդներին մեկնել են Պարսկաստան 10-օրյա հանգստի՝ ծանոթանալով երկրի պատմամշակույթային արժեքներին, հաղորդակցվել պարսկերեն լեզվով, որն էլ նպաստել է լեզուն ավելի լավ տիրապետելուն:
2011 ուստար ... Читать дальше »
Просмотров: 486 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

Ծննդյան օրերին նախորդող այս օրը՝ դեկտեմբերի 24-ը
հաճելի պահեր պարգևեց հ.200 հիմնական դպրոցի ողջ
կոլեկտիվին, բոլոր ծնողներին ու աշակերտներին: Այն
դարձավ շարունակությունը ամանորյա այն հեքիաթի,
որ հյուսվել է մեր դպրոցում <<Տոնածառերի շքերթի>>
հանդիսավոր բացումով...
Այնուհետև, դեկտեմբերի 27-ին, տեղի ունեցավ տոնածառերի քվեարկություն:
Լավագույնները պարգևատրվեցին պատվոգրերով:



Просмотров: 472 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

Երևանի հ. 200 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Գրիգորյանը
«Նոր Դար» պարային համույթի սան է: Վերջերս համույթը Թբիլիսի քաղաքում
մասնակցել է «Լավագույն պարային համույթ» մրցույթին և ստացել «Գրան Պրի»
մրցանակ: Համույթի հաղթանակը, բնականաբար, նրա բոլոր սաների հաղթանակն է:


Просмотров: 499 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

Նոյեմբերի 27-ին տեղի ունեցած Երևան քաղաքի դպրոցականների շախմատի 7-րդ օլիմպիադային մասնակցել
են մեր դպրոցի 4 աշակերտներ՝ Վահե Վիլենի Գաբրիելյանը (2-րդ դասարան), Հայկ Վարդանի Մովսիսյանը
(5-րդ դասարան), Վիկտոր Արայի Պարոնյանը (7-րդ դասարան), Նանե Ռազմիկի Հայրապետյանը (7-րդ
դասարան): Բոլորը լավ են խաղացել, սակայն փոքրիկ շախմատիստ Վահե Վիլենի Գաբրիելյանը հայտնություն
է դարձել՝ հիացնելով թե՛ 54 դպրոցներից մասնակից շախմատիստներին, թե՛ մարզիչներին ու մրցավարներին:
Զբաղեցնելով պատվավոր 3-րդ տեղը՝ մեր շախմատիստների խումբը դպրոցին բերեց ևս մեկ հաղթանակ:
Просмотров: 499 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

2012թ.-ի նոյեմբերի 21-ին Երևանի հ.200 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ներառական կրթության ծնողական կոնֆե-
րանս ,որին ներկա էին դպրոցի տնօրինությունը, ներառական թիմը , հատուկ կրթություն ստացող երեխաների ծնողներ և
միևնույն դասարանի ծնողներ,«Հույսի կամուրջ» հկ-ի սոցաշխատող Լիլյա Կարապետյանը: Ծավալվեց երկխոսություն, որին
ակտիվորեն մասնակցում էին բոլորը: Քննարկվեցին տան և ընտանիքի նկատմամբ հարգանքի, ընտանիքում երեխաների
նկատմամբ վերաբերմունքի և խնամքի մասին հարցեր, ինչպես նաև լսվեցին դպրոցի և ընտանիքի սերտ կապի վերաբերյալ
նոր առաջարկություններ: Քննարկվեցին երեխան երեխայի և ծնողը ծնողի վերաբերյալ հարցեր , երեխայակենտրոն
առաջարկություններ: ՀԿ ստացող աշակերտների հաջողված պատմությունները հպարտությամբ ներկայացրեցին
ծնողները:

Просмотров: 553 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

Հնագույն ժամանակներից հայ ժողովուրդը բանավոր եղանակով հորինել է բազմաթիվ
ստեղծագործություններ՝ առասպելներ, զրույցներ, հեքիաթներ, առակներ և այլն: Այս
շարքում բացառիկ արժեք է ներկայացնում «Սասնա ծռեր» դյուցազներգությունը
կամ էպոսը:
Ավելի քան 1000 տարի «Սասնա ծռերի» ստեղծմանը մասնակցել են ժողովրդական
վիպասացների բազում սերունդներ: Նրանց ստեղծագործական երևակայությամբ
«Սասնա ծռերը» շարունակ հղկվել, հարստացել է նորանոր միջադեպերով և
բազմաթիվ պատումներով հասել նոր ժամանակներին, և այսօր ավանդույթ է դարձել
Էպոսյան օրերի կազմակերպումը: Այդ միջոցառումների շրջանակում հ. 200 դպրոցում
կազմակերպվեց «Սասունցի Դավիթ» էպոսի քննարկում, բանավեճ, որն ուղեկցվեց
«Սասնա ծռեր» անիմացիոն ֆիլմի դիտումով, ինչպես նաև
անվանի ասմունքողների էպոսյան ընթերցումներով:


Просмотров: 806 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

Երեխաների հանդեպ բռնությունների համաշխարհային օրվա կապակցությամբ կայացած <<Կյանքն առանց բռնության>>
թեմայով լուսանկարների մրցույթին մասնակցած երեխաներից ընտրվեցին 5-ի՝ Բադալյանի Անահիտի, Մեսրոբյան Արմաղանի,
Կոստանյան Նարեկի ու Մկրտչյան Գեղամի, Ստեփանյան Մերիի, Օհանեսյան Մհերի, լուսանկարները: Լուսանկարիչ երեխա-
ները խրախուսվեցին Վորլդ Վիժնի կողմից պատրաստված նվերներով: Նրանք իրենց տպավորությունները պատմեցին իրենց
ընկերևերին վիրտուալ կաբինետում ԱԽ-ի կողմից հրավիրված հանդիպման ժամանակ...


Просмотров: 473 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

<<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի կողմից <<ԻՄ ՄԱՍԻՆ>>
ծրագրի շրջանակներում նոյեմբերի 3-4-ը Դիլիջանում կազմակերպված
վերապատրաստմանը մասնակցել են հ. 200 հիմնական դպրոցի ԱԽ 2
անդամներ` Բադալյան Անահիտը և Ասատրյան Համլետը:
Քննարկվել էին դպրոցի կարիքների վերաբերյալ հարցեր, արվել էին
բազմաթիվ առաջարկությոններ, ինչպես նաև հանգստացել էին բնության գրկում:


Просмотров: 421 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

ՈՒրախ և գեղեցիկ տոնի վերածվեց ռուսերեն լեզվով կազմակերպված «Երգը սահմաններ չի ճանաչում» գրական-երաժշտական
միջոցառումը՝ կազմակերպված «Երգը բարեկամության կամուրջ» ծրագրի շրջանակներում: Բազմաթիվ մասնակիցներից հաղթող ճանաչվեց
Հակոբյան Մերին (5ա դասարան), որն էլ ներկայացվեց մրցույթի հաջորդ փուլերին մասնակցելու:


Просмотров: 511 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

Ուսումնական տարին սկսվեց հայ ժողովրդի համար մեծ հաղթանակով. Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած շախմատի օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը /Լևոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան, թիմի մարզիչ Արշակ Պետրոսյան/ գրավեց 1-ին տեղը և Ստամբուլում հնչեցվեց հայկական հիմնը: Այդ հաղթանակի կապակցությամբ դպրոցում կայացավ դպրոցական շախմատի մրցումներ I - III դասարաններում: Հաղթող ճանաչվեց II3 դասարանի աշակերտ Վահե Գաբրիելյանը /2-րդ կարգային/ :

Просмотров: 484 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

ՈՐՈՆՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Июнь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz