Понедельник, 20.05.2024, 01:12
Приветствую Вас Гость | RSS

ՀԱՄԱՐ 200 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՀԱՐՑՈՒՄ
Оцените мой сайт
Всего ответов: 34
ՍՏԱՏԻՍՏԻԿԱ

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа

Главная » 2013 » Декабрь » 4 » <<Հիշատակի օր>>` նվիրված Եղիշե Չարենցին
13:44
<<Հիշատակի օր>>` նվիրված Եղիշե Չարենցին
Նոյեմբեր 28-ին հ. 200 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որը նվիրված էր Եղիշե Չարենցի հիշատակին:
Ինչ կարող ես գրել հրաշքի մասին
Նաիրին ծնեց Չարենցին: Պատռվեց հողը, կանաչ ծիլը բացեց աչքերը ու նայեց շուրջը: Ժայռակոփ պատկերներ և սեպագրեր տեսավ, տեսավ ծաղկազարդ մագաղաթներ և ձուլածո տաճարներ՝ բայց ծով արյան ու ծով ցավերի մեջ: Սիրտը մղկտաց: Բարձրացրեց գլուխը՝ տեսավ շողացող Արևը: Հուսադրվեց: Շարժեց արմատները, զգաց, որ հիմքը բազալտ է: Թինդ առավ: Եվ իր բազալտե հայրենիքի արցունքները սրբելու համար մխրճվեց փոթորիկների մեջ ու ելքեր որոնեց: Բարձրացավ ժամանակի սամումը, երկինքը սևակնեց ու բոցավառվեց: Ու նա որոտոձայն կանչում էր Մհերին՝ փնտրելով Ագռավաքար տանող ճամփան…:
Չարենցը լեգենդ էր:
Մեծ արվեստագետը մեծ փորձառությամբ անցավ կյանքի դժվարին բավիղներով և հանճարի արևագունդը ուսած՝ արարեց, աշխարհին թողնելով խոսք, մարդուն ապրեցրեց իր թողածով…
Միջոցառումը նվիրված էր նաև Չարենցի ՙԵրեք երգ տխրադալուկ աղջկան՚ գրքի լույսընծայման 100-ամյակին: Չարենցի խենթ ու հպարտ սրտից պոկված սոսկ մի մարգարտահատիկ չէ այս գործը: Այն պոետի ողջ ստեղծագործության ոսկեհունձքի մեջ փայլող մի աստղ է, որը պիտի դրվի Արարատ լեռան ստորոտում որպես դեռ խոնարհ աղոթք, դեռ հզոր օրհնանք, իմաստուն խորհուրդ՝ նման Բիբլիական Երկրի օվկիանային այն համբերումին, որն ունեին հայ ազգն ու ինքը՝ Չարենցը:
Просмотров: 476 | Добавил: Satik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՈՐՈՆՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Декабрь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz