Главная » 2014 » Февраль » 19 » Միջոցառումների շարք՝ գիրք նվիրելու օրվա և մայրենիի տոնի կապակցությամբ
12:33 Միջոցառումների շարք՝ գիրք նվիրելու օրվա և մայրենիի տոնի կապակցությամբ |
Մայրենիի օրվա կապակցությամբ հ. 200 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որը մեկնարկեց փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ գիրք նվիրելու արարողությամբ և շարունակվեց մինչև փետրվարի 21-ը: Գիրք նվիրելու օրվա, Մայրենի լեզվի միջազգային օրվա և Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակի կապակցությամբ կազմակերպված համադպրոցական միջոցառումների շարքում գերիշխում էր թումանյանական շունչը։ Դասարանները ներկայացրել են «Գիքորը», «Քաջ Նազարը» (IV ),« Անբան Հուռին» (I 2), «Բզեզի դպրոցը» ( IV 3), «Անուշ» (II 4) և այլ ստեղծագործություններ։ « Հովհ.Թումանյանը բազմանդամ ընտանիքի հայր» խորագրով պաստառ էր պատրաստել 8-րդ դասարանը։Կարարվել է նաև փոքրիկ բանաստեղծուհի Արևիկ Մարտիրոսյանի «Իմ փոքրիկ աշխարհը » գրքի շնորհանդեսը։Միջոցառումների իրականացմանը աջակցել, մասնակցել են ծնողները, Ախ։ Տնօրեն տիկին Խալափյանը գրքեր է նվիրել աշակերտներին։
|
Просмотров: 466 |
Добавил: Satik
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|