Воскресенье, 19.05.2024, 20:29
Приветствую Вас Гость | RSS

ՀԱՄԱՐ 200 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՀԱՐՑՈՒՄ
Оцените мой сайт
Всего ответов: 34
ՍՏԱՏԻՍՏԻԿԱ

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа

Главная » 2014 » Октябрь » 13 » Հայոց նռնենի /Սրբոց թարգմանչաց վարպետացն/
13:42
Հայոց նռնենի /Սրբոց թարգմանչաց վարպետացն/
Հայն ապրում, ստեղծագործում է իր հայրենի հողում՝ այն սիրով ու գուրգուրանքով անվանելով Մայր Հայաստան: Այսօր Սփյուռքում ապրող հայերը,
իրենց միտքը, հոգին և սիրտը միաձուլելով հարազատ, մայրենի, քրիստոնյա խոսքին, Մայր Հայաստանն ամբողջացնող ուժն են: Տիր աստծո յոթնա
գույնից ծիածանվում և հզորանում է եռագույնը՝ խառնվելով հավերժության շրջապտույտին, որի առանցքում դրված է Սուրբ Մեսրոպ Մաշտոցով և
Սուրբ Սահակ Պարթևով խաչվող փրկությունը: Նրանց միության արգասիքը հայոց այբուբենն է, որ վահան դարձավ դարերի դեմ՝ ծնելով գրի, խաչի
ու սրի զինվորները: Մաշտոցյան գրերից հետո ծաղկեց ամբողջ հայ մշակույթը, հոգևոր կյանքը, մատենագրությունը, կրթական գործը: Թվարկենք
անուններ՝ Դավիթ Անհաղթ, Գրիգոր Նարեկացի, Եղիշե, Մովսես Խորենացի: Գործող առաջին դպրանոցներից էին Տաթևի և Գլաձորի համալսարանները:
Թարգմանված առաջին գրքի՝ Աստվածաշնչի լույսը և առաջին նախադասության՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»,
խորհուրդը ծավալվեցին՝ հիմք դառնալով հայալեզու դպրության, հոգևոր և աշխարհիկ գրականության թարգմանության, ինքնուրույն գրականության
ստեղծման համար, որի պտուղները, ինչպես հրահատ, արնագույն, աշխարհն իր մեջ բովանդակող նռներ, այսօր էլ սնում են հայ Մտքի և Հոգու
ավիշը՝ շարունակելով 5-րդ դարի Մեծերի, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի, Արշակ Չոպանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի անմահ գործը:
Просмотров: 557 | Добавил: Satik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՈՐՈՆՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Октябрь 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz