Понедельник, 20.05.2024, 01:52
Приветствую Вас Гость | RSS

ՀԱՄԱՐ 200 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՀԱՐՑՈՒՄ
Оцените мой сайт
Всего ответов: 34
ՍՏԱՏԻՍՏԻԿԱ

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа

Главная » 2013 » Июнь » 19 » ԻԻՀ ԴԵՍՊԱՆ ՄՈՒՀԱՄՄԱԴ ՌԵԻՍԻ ԱՅՑԸ ԴՊՐՈՑ
22:44
ԻԻՀ ԴԵՍՊԱՆ ՄՈՒՀԱՄՄԱԴ ՌԵԻՍԻ ԱՅՑԸ ԴՊՐՈՑ

Մեր դպրոցում պարսկերեն լեզվի ուսումնասիրությունը սկսած 2007թ. իրականացվում էր ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի և
դպրոցի միջև համագործակցային ծրագրերի շրջանակներում, իսկ որպես 3-րդ օտար լեզու՝ 3-ից 9-րդ դասարաններում (2010թ.) ՀՀ ԿԳՆ-ի և
ԻԻՀ կրթության նախարարության «Բարեկամություն և համագործակցություն» ծրագրի շրջանակում՝ որպես 2 երկրների բարեկամության կամուրջ:
ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի կողմից հաճախակի կազմակերպվել են ուսուցիչների վերապատրաստումներ ԻԻՀ տարբեր համալսարաններում,դպրոցներում, որին մասնակցել են նաև մեր ուսուցիչները:
Աշակերտների փոխանակման ծրագրով 2011թ. դպրոցի 3 աշակերտներ ամառային արձակուրդներին մեկնել են Պարսկաստան 10-օրյա հանգստի՝ ծանոթանալով երկրի պատմամշակույթային արժեքներին, հաղորդակցվել պարսկերեն լեզվով, որն էլ նպաստել է լեզուն ավելի լավ տիրապետելուն:
2011 ուստարում ԻԻՀ պարսիկ 3 աշակերտներ սովորել են մեր դպրոցում .
I դասարան – Դիանա Հոջաթի Ֆաթահ Շադեման
II դասարան – Ֆաթահ Փարնիա Հոջաթի Շադեման
VII դասարան – Մոհամադ Աբասի Մոդիմնեժադե Հոսեյնի

Նրանք կարողացել են սովորել հայերենը և ուստարվա վերջին մեկնել են հայրենիք:
Երևանում գործող պարսկական «Շահիդ Ֆահմիդե» դպրոցի ուսուցիչները փորձի փոխանակման համար եղել են մեր դպրոցում, կատարել դասալսումներ, ինչպես պարսկերեն լեզվի, այնպես էլ այլ առարկաների (քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա), ուսումնասիրել դասավանդման մեր փորձը:
ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի և դպրոցի կողմից հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպվել «Կապույտ մզկիթում» (ոչ կրոնական) ասմունքի, երգի, զրույցի տեսքով: Խնկո- Ապոր գրադարանում կազմակերպվել են հանդիպումներ պարսիկ և հայ գրողների հետ, կատարել գրքերի քննարկումներ, լսել և ընթերցել պարսկերեն գեղարվեստական ստեղծագործություններ:
2012 թ. աշնանային արձակուրդների ընթացքում դպրոցի տնօրենը և պարսկերեն լեզվի ուսուցչուհին մեկնել են Պարսկաստան Շիրազ քաղաքի քաղաքապետի հրավերով, ծանոթացել այն երկրի պատմամշակույթային արժեքներին, որի լեզուն ուսումնասիրվում է դպրոցում: Փորձի փոխանակման սկզբունքով եղել են Սպահան քաղաքի «Արվեստների» դպրոցում (աղջիկների և տղաների), ուսումնասիրել և ծանոթացել արվեստի տարբեր ճյուղերի ուսումնասիրման նրանց մեթոդներին:
Այս ծրագիրը հիմք հանդիսացավ, որ 21.12.12թ.-ին ԻԻՀ դեսպան պարոն Մուհամմադ Ռեիսին Երևանի քաղաքապետարանի ՀՎ-ի աշխատակցուհի տիկին Գասպարյանի ուղեկցությամբ լինի մեր դպրոցում: Երեխաները նրան ընդունեցին պարսկերեն լեզվով կազմակերպված միջոցառումով: Դեսպանը շնորհակալություն հայտնեց և ցանկացավ հաջողություններ ուսման մեջ:
Ավելի ակտիվ և արդյունավետ համագործակցություն կարելի է իրականացնել ՀՀ և ԻԻՀ դպրոցների միջև որպես 2 երկրների միջև բարեկամության կամուրջ…

Տես պատկերասրահ...
Просмотров: 486 | Добавил: Satik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՈՐՈՆՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Июнь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz