Понедельник, 20.05.2024, 02:58
Приветствую Вас Гость | RSS

ՀԱՄԱՐ 200 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՀԱՐՑՈՒՄ
Оцените мой сайт
Всего ответов: 34
ՍՏԱՏԻՍՏԻԿԱ

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа

Главная » 2013 » Июнь » 19 » Մայրենիի տոն
22:58
Մայրենիի տոն


Մայրենիի օրվա կապակցությամբ բոլոր դասարանները անաղարտ հայերենով ներկայացրեցին փոքրիկ բեմադրություններ , ասմւնքեցին, երգեցին՝ առաջնորդվելով «Բաց ենք արել էջդ, գի՛րք» խորագրով : Ընտրված հեղինակի կամ որևէ ստեղծագործության թեմայի շուրջ երեխաների գիտելիքներն ու տոնի ընձեռած ոգևորությունը անմոռաց են: (Տեղադրված լուսանկարներն ու տեսագրությունները կամբողջացնենպատկերացումը կատարված աշխատանքի մասին):
Երեխաները կատարեցին «Իմ աշխարհ» (I1) երգը՝ նվիրված գրքերին, պատմեցին «Ծիտը» (I2) հեքիաթը, ներկայացրեցին «Ագռավն ու աղվեսը» (I3) առակը, արտասանեցին բանաստեղծություններ մանկության, մայրենի լեզվի, գրքի ( Ι4) վերաբերյալ: Երկրորդ դասարանցիների ընտրած թեմաներն էին՝ «Ես և շրջակա աշխարհը» (ΙI1), «Լեզուն հայրենիք է» (ΙI2) , «Պլպուղի հումորը» (ІΙ3), Աթաբեկ Խնկոյանի «Առականի»(ІΙ4): Երրորդ դասարանցիները ոգեշնչվել էին հեքիաթների հերոսներով՝ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները » (ІΙІ1), «Հովհ. Թումանյանի հեքիաթները» (ΙІΙ3), «Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները» (ІΙІ5): Անգամ «Աշխարհի հրաշալիքները» (ΙІΙ4) հասու էին նրանց, ինչպես նաև բեմադրել էին Հովհ. Թումանյանի «Գիքորը» (ІΙІ2) ՝ նվիրելով այն մեծ բանաստեղծի ծննդյան 144-ամյակին: «Մենք սիրում ենք գիրքը և ընթերցանությունը» (ΙVա), «Առականի» (Vա), «Վարդանանք» (Vբ), «Կենդանիների, կերպարվեստի վերաբերյալ մեր մեր կարդացած գրքերը»(VΙբ), «Գիրքը իմ բարեկամն է» (VІբ), «ՀԱմո Սահյան» (VІІ), «Հայ դասականներ» (VІІІ), «Ասենք «ո՛չ» համակարգչին, «այո՛» գրքին» (ІXա), «Հայ գրատպություն» (ІXբ). թեմատիկ այս բազմազանությունը մեկ հնչողություն ուներ՝ մայրենի լեզու:
Ներառական կրթություն իրականացնող թիմը ևս երեխաների հետ ներկայացրեց Հովհ. Թումանյանի «Շունն ու կատուն»:
Просмотров: 1354 | Добавил: Satik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՈՐՈՆՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Июнь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz