ՍՏԱՏԻՍՏԻԿԱ
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0
|
Главная » 2013 » Июнь » 19
1963 թ.-ին մայիսի 20-ին, ուղիղ 80 տարի առաջ հայ ժողովուրդը ունեցավ աշխարհի չեմպիոն և շախմատի պատմության մեջ ոսկե տառերով նշվեց՝ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ . ԱՇԽԱՐՀԻ 9-ՐԴ ՉԵՄՊԻՈՆ; 2013թ. մայիսի 20-ին դպրոցում կայացավ շախմատի առաջնություն՝ նվիրված Տ. Պետրոսյանի աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանանալու 50-ամյակին : Միջոցառմանը ներկա էին Դավթաշեն վարչական շրջանի և շախմատի ակադեմիայի ներկայացուցիչներ: -
Просмотров:
598
|
Добавил:
Satik
|
Дата:
19.06.2013
|
|
-
Просмотров:
563
|
Добавил:
Satik
|
Дата:
19.06.2013
|
|
Չնայած խաղալիքների զարգացած արդյունաբերությանը և նրանց առատությանը՝ ժամանակակից կյանքում էլ կա հետաքրքրություն ձեռակերտ խաղալիքների նկատմամբ: Երբ վարպետը իր ձեռքով խաղալիք է պատրաստում, նա իր հոգու մի մասնիկն է ներդնում իր ստեղծագործության մեջ: Այդ պատճառով էլ մարդիկ դարեր և հազա րամյակներ շարունակ խաղալիքները և հատկապես տիկնիկները համարել են կենդանի էակներ, որոնք ապրում են իրենց առանձին, մարդկանց հետ կապ չունեցող կյանքով: Տիկնիկը, մարդու ձեռակերտ ստեղծագործությունը լինելով, մարդկության ողջ պատմության ընթացքում արտահայտել է հասարակության աշխարհայացքը… Մայիսի 21-ին Երևանի հ. 200 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Կենդանություն պարգևենք» խորագրով դաս-միջոցառում : Միջոցառման ընթացքում երեխաները (IVա և IVբ դասարանների աշակերտները) ներկայացրեցին Եգիպտոսի, Հունաս- տանի, Հռոմի, Ռուսաստանի, Հայաստանի ծիսական խաղալիքների զարգացման պատմությունը, ինչպես նաև ուսուցչուհու կողմից բեմադրված «Պույ-պույ մկնիկը», «Անբան Հ
...
Читать дальше »
Просмотров:
526
|
Добавил:
Satik
|
Дата:
19.06.2013
|
|
Երևանի հ.200 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի Մերի Հակոբյանը մեր դպրոցում կազմակերպվող միջոցառումներին միշտ մասնակցել է՝ իր կենսուրախ երգերով հիացնելով բոլորին: Մայիսի 3-ին Մերին ներկայացրեց մեր դպրոցը՝ մասնակցելով Մոսկվայի տանը կազմակերպված «Հայրենական մեծ պատերազմը երեխաների աչքերով» տոնական համերգին և արժանացավ պատվոգրի՝ բարձր պահելով իր դպրոցի անունը:
Просмотров:
560
|
Добавил:
Satik
|
Дата:
19.06.2013
|
|
|
Հ. 200 հիմնական դպրոցում տեղի ունեցան բասկետբոլի և վոլեյբոլի մրցումներ: Մրցույթին մասնակցում էին Դավթաշեն վարչական շրջանի տարբեր դպրոցների աշակերտներից կազմված թիմեր:
Просмотров:
568
|
Добавил:
Satik
|
Дата:
19.06.2013
|
|
|
Սույն թվականի մայիսի 18-ին խառը մեթոդմիավորման միամսյակի շրջանակներում անցկացվեց դաս-միջոցառում 5-րդ դասարանում: Թեման էր` <<Շարային պատրաստվածություն>>:
Просмотров:
980
|
Добавил:
Satik
|
Дата:
19.06.2013
|
|
Հ. 200 հիմնական դպրոցը կազմակերպել է «Կրոս» (վազք 2000 մ երկարությամբ) Դավիթաշեն վարչական շրջանի հ.199 և 196 դպրոցների հետ՝ նվիրված Շուշիի ազատագրման տարեդարձին ս/թ մայիսի 17-ին, ժամը 11:00-ին, սկսած՝ Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող «Արայի Ամրոց» համալիրից մինչև Տիգրան Պետրոսյանի հուշարձանը: Կրոսին մասնակցել են հիմնական դպրոցների 12-15 տարեկան աշակերտներ. հ.200 հիմնական դպրոց -50 աշակերտ հ.196 հիմնական դպրոց – 10 աշակերտ հ. 199 հիմնական դպրոց – 10 աշակերտ Ապահովված էր աշակերտների անվտանգությունը: Վազքի համար նախատեսված ճանապարհահատվածը ՃՈ կողմից միակողմանի փակվել էր: Աշակերտներին ուղեկցում էին ՃՈ մեքենաները, շտապ օգնության մեքենան , մասնակից դպրոցների ուսուցիչներ, բուժքույրեր, ծնողխորհրդի անդամներ: «Կրոս»-ի կազմակերպիչները՝ հ. 200 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ո
...
Читать дальше »
Просмотров:
590
|
Добавил:
Satik
|
Дата:
19.06.2013
|
|
Երևանի հ. 200 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտները քննարկեցին Ժակ Ռեմիի «Եթե աշխարհի բոլոր երիտասարդները» և բանավիճեցին երիտասարդությանը վերաբերող տարբեր թեմաների շուրջ: Գիրքը նվիրված է շատ ազնիվ ու վեհ թեմայի՝ հասարակ մարդկանց միջազգային համերաշխության թեմային: Աղետի ենթարկված մի փոքր ձկնորսանավի անձնակազմի պատմությունը հեղինակն այնպես է նկարագրել, որ ամեն տողից մի հա- մոզիչ ձայն է լսվում. «Այն, ինչ միավորում է բարի կամքի տեր մարդկանց, ավելի ուժեղ է , քան այն, որ նրանց բաժանում է »:
Просмотров:
531
|
Добавил:
Satik
|
Дата:
19.06.2013
|
|
Սույն թվականի մայիսի 3-ին մեր դպրոցում տեղի ունեցավ հայտնի մաթեմատիկոս, տիեզերագիտության և տոմարագիտության հիմնադիր Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին Շիրակացու կյանքն ու գործունեությունը, աշխատությունները: Օգտագործվեց ինտերակտիվ գրատախտակ, սլայդներ, համապատասխան երաժշտություն: Լուծվեց Շիրակացու խնդրագրքից երկու խնդիր:
Просмотров:
667
|
Добавил:
Satik
|
Дата:
19.06.2013
|
|
Մայիսի 11-ին հոգևոր հովիվ Տ. Խորեն քահանա Մարուքյանի հովանու ներքո, Սուրբ Նահատակաց եկեղեցու երիտասարդական թեմի կողմից կազմակերպված «Ինտելեկտուալ փառատոն»ում մեր դպրոցի աշակերտները գրավեցին պատվավոր ΙІΙ տեղը, ստացան պատվոգրեր:
Просмотров:
553
|
Добавил:
Satik
|
Дата:
19.06.2013
|
|
|
Հ.200 հիմնական դպրոցւմ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված հաղթանակի օրվան:
Просмотров:
566
|
Добавил:
Satik
|
Дата:
19.06.2013
|
|
«Սլավոնական տուն» հասարակական կազմակերպությունը մայիսի 3-ին Մոսկվայի տանը կազմակերպեց «Մեծ հայրենական պատերազմը երեխաների աչքերով» տոնական միջոցառում՝ նվիրված Հաղթանակի օրվան՝ մայիսի 9-ին: Միջոցառմանը մասնակցում էին մեր դպրոցի աշակերտներից կազմված թիմը (Հարությունյան Ելենա՝ 3-րդ դասարան, Հակոբյան Մերի՝ 5-րդ դասարան, Մուսաելյան Իննա՝ 3-րդ դասարան, Պողոսյան Լիլիա՝ 3-րդ դասարան, Պողոսյան Հայկ՝ 3-րդ դասարան): Երեխաները վերադարձան շնորհակալագրերով և պատվոգրերով:
Просмотров:
662
|
Добавил:
Satik
|
Дата:
19.06.2013
|
|
«Պատանիների պաշտպանությունը համակարգչային աշխարհում» ծրագրի շրջանակներում 22.04.13թ.-ին վիրտուալ կաբինետում համապատասխան մասնագետները աշակերտներին ներկայացրեցին համացանցի հիմնական վտանգները, դրանցից պաշտպանվելու միջոցները, նաև երեխաներին պաշտպանելու և վերահսկելու նպատակով ծնողների կողմից կիրառվող հնարքները:
Просмотров:
624
|
Добавил:
Satik
|
Дата:
19.06.2013
|
|
Հայոց Մեծ Եղեռնը 20-րդ դարի մարդկության պատմության ողբերգություններից մեկն է: 1915-1916թթ. արևմտահայությունը ենթարկվեց կանխամտածված ցեղասպանության (գենոցիդ): Այդ տարիներին զոհ գնաց 1.5մլն հայ, 200-250.000հայ մահմեդականացվեցին, շուրջ 800.000-ը բռնեց գաղթի ճամփան: Ապրիլի 17-ին հ.200 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որն անցկացվեց վիրտուալ կաբինետում 7-ից 9-րդ դասարանների աշա- կերտների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում մանրամասն ներկայացվեց Հայոց Մեծ Եղեռնի էությունը, հետևանքներն ու դասերը, ընթերցվեցին Ռ. Սևակի, Դ. Վարուժանի և այլոց ստեղծագործությունները, ցուցադրվեցին դիդակտիկ նյութեր, տեսանյութեր Եղեռնի մասին, հնչեցին ‹‹Ադանայի կոտորածը›› Գ. Բաղդոյանի և ‹‹Դլե յամանը ›› Ֆ. Մարտիրոսյանի կատարմամբ:
Ընթերցվեց նաև Հենրիկ Էդոյանի ‹‹Մի քանի խոսք թուրք բանաստեղծներին›› ստեղծագործությունը.
Просмотров:
547
|
Добавил:
Satik
|
Дата:
19.06.2013
|
|
Կերտելով մանկավարժական կոլեկտիվի կենսագրության 1 էջ ևս՝ այդ օրը նույն ջերմությամբ, ինչպես աշխատանքային ցանկացած օր, ողջ կոլեկտիվը քնքշանքով և նվիրումով տնկեց մատղաշ տնկիներ և ծաղիկների թփեր...
Просмотров:
510
|
Добавил:
Satik
|
Дата:
19.06.2013
|
|
|
Սույն թվականի մարտի 5-ին հ.200 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Գիրքը իմ բարեկամն է» խորագրով ցերեկույթ (ռուսերեն լեզվով), որին մասնակցում էին 3-ից 6-րդ դասարանների աշակերտները, ելույթ ունեցան շնորհալիները: Ցերեկույթը նվիրված էր գրքին:
Просмотров:
620
|
Добавил:
Satik
|
Дата:
19.06.2013
|
|
Մայրենիի օրվա կապակցությամբ բոլոր դասարանները անաղարտ հայերենով ներկայացրեցին փոքրիկ բեմադրություններ , ասմւնքեցին, երգեցին՝ առաջնորդվելով «Բաց ենք արել էջդ, գի՛րք» խորագրով : Ընտրված հեղինակի կամ որևէ ստեղծագործության թեմայի շուրջ երեխաների գիտելիքներն ու տոնի ընձեռած ոգևորությունը անմոռաց են: (Տեղադրված լուսանկարներն ու տեսագրությունները կամբողջացնենպատկերացումը կատարված աշխատանքի մասին): Երեխաները կատարեցին «Իմ աշխարհ» (I1) երգը՝ նվիրված գրքերին, պատմեցին «Ծիտը» (I2) հեքիաթը, ներկայացրեցին «Ագռավն ու աղվեսը» (I3) առակը, արտասանեցին բանաստեղծություններ մանկության, մայրենի լեզվի, գրքի ( Ι4) վերաբերյալ: Երկրորդ դասարանցիների ընտրած թեմաներն էին՝ «Ես և շրջակա աշխարհը» (ΙI1), «Լեզուն հայրենիք է» (ΙI2) , «Պլպուղի հումորը» (ІΙ3), Աթաբեկ Խնկոյանի «Առականի»(ІΙ4): Երրորդ դասարանցիները ոգեշնչվել էին հեքիաթների հերոսն
...
Читать дальше »
Просмотров:
1431
|
Добавил:
Satik
|
Дата:
19.06.2013
|
|
2012 թ.-ի դեկտեմբերի 12-ին մեր դպրոցում տեղի ունեցավ Ստամբուլում շախմատի համաշխարհային 40-րդ օլիմպիադայում հայ շախմատիստների փայլուն հաղթանակին նվիրված խաղ- միջոցառում: Միջոցառմանը ներկա էին շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շախմատի գլխավոր մասնագետ Գոհար Խլղաթյանը, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած առաջնության հավաքականի անդամներ, ակադեմիայի գլխավոր տեսուչ Տիգրան Գասպարյանը, Աջափնյակի դպրոցների ուսուցիչներ, նաև աշակերտներ:
Просмотров:
520
|
Добавил:
Satik
|
Дата:
19.06.2013
|
|
Այս տարի Սուրբ Սարգիսի տոնն իրականանում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո : Ռադիոհաղորդման միջոցով լուսաբանվեց տոնի խորհուրդը, Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և տասնչորս զինվորների վարքից ընթերցվեցին դրվագներ: Աշակերտները պատրաստել էին նյութեր, որոնք բաժանեցին թե՛ ուսուցիչներին, թե՛ ծնողներին ու երե- խաներին ՝ նպատակ ունենալով մասնակից լինել հայկական այս հրաշալի տոնի տարածմանը:
Просмотров:
543
|
Добавил:
Satik
|
Дата:
19.06.2013
|
|
20-րդ դարը նշանավորվեց Արցախյան հուժկու շարժումով, որն ունեցավ Համազգային ընդգրկում, վերաժվեց Ազատամարտի և մեզ պարգևեց պատմական հաղթանակներ, տարածքների ազատագրում, հավատ սեփական ուժի հանդեպ: Հայոց բանակի կազմավորման 21-ամյակի շրջանակներում դպրոցում մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպվեցին բազմաբնույթ միջոցառումներ: Տոնական միջոցառման բացումը ազդարարվեց ռադիոհաղորդմամբ: Դասամիջոցներին հնչում էին երգեր նվիրված հայոց բանակին: Մեծ ոգևորությամբ երեխաները պատրաստվեցին և ներկայացան «Շարային պատրաստություն » վարժանքով: Դպրոցում 23.01.13թ. կայացավ միջոցառում (ԱԽ), որի ընթացքում աշակերտները դիտեցին ֆիլմ ` «Ես` ապրելու կոչվածս »: Հնչեցին երգեր, բանաստեղծություններ (ստեղծագործող աշակերտների) նվիրված բանակին: Դպրոցի զինղեկ փոխգնդապետ պրն. Ս.Ավագյանը մեկնաբանեց ֆիլմում ներկայացվող ռազմական գործողությունները, իր զինակից
...
Читать дальше »
Просмотров:
601
|
Добавил:
Satik
|
Дата:
19.06.2013
|
|
Մեր դպրոցում պարսկերեն լեզվի ուսումնասիրությունը սկսած 2007թ. իրականացվում էր ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի և դպրոցի միջև համագործակցային ծրագրերի շրջանակներում, իսկ որպես 3-րդ օտար լեզու՝ 3-ից 9-րդ դասարաններում (2010թ.) ՀՀ ԿԳՆ-ի և ԻԻՀ կրթության նախարարության «Բարեկամություն և համագործակցություն» ծրագրի շրջանակում՝ որպես 2 երկրների բարեկամության կամուրջ: ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի կողմից հաճախակի կազմակերպվել են ուսուցիչների վերապատրաստումներ ԻԻՀ տարբեր համալսարաններում,դպրոցներում, որին մասնակցել են նաև մեր ուսուցիչները: Աշակերտների փոխանակման ծրագրով 2011թ. դպրոցի 3 աշակերտներ ամառային արձակուրդներին մեկնել են Պարսկաստան 10-օրյա հանգստի՝ ծանոթանալով երկրի պատմամշակույթային արժեքներին, հաղորդակցվել պարսկերեն լեզվով, որն էլ նպաստել է լեզուն ավելի լավ տիրապետելուն: 2011 ուստար
...
Читать дальше »
Просмотров:
549
|
Добавил:
Satik
|
Дата:
19.06.2013
|
|
Ծննդյան օրերին նախորդող այս օրը՝ դեկտեմբերի 24-ը հաճելի պահեր պարգևեց հ.200 հիմնական դպրոցի ողջ կոլեկտիվին, բոլոր ծնողներին ու աշակերտներին: Այն դարձավ շարունակությունը ամանորյա այն հեքիաթի, որ հյուսվել է մեր դպրոցում <<Տոնածառերի շքերթի>> հանդիսավոր բացումով... Այնուհետև, դեկտեմբերի 27-ին, տեղի ունեցավ տոնածառերի քվեարկություն: Լավագույնները պարգևատրվեցին պատվոգրերով:
Просмотров:
518
|
Добавил:
Satik
|
Дата:
19.06.2013
|
|
Երևանի հ. 200 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Գրիգորյանը «Նոր Դար» պարային համույթի սան է: Վերջերս համույթը Թբիլիսի քաղաքում մասնակցել է «Լավագույն պարային համույթ» մրցույթին և ստացել «Գրան Պրի» մրցանակ: Համույթի հաղթանակը, բնականաբար, նրա բոլոր սաների հաղթանակն է:
Просмотров:
560
|
Добавил:
Satik
|
Дата:
19.06.2013
|
|
|
Նոյեմբերի 27-ին տեղի ունեցած Երևան քաղաքի դպրոցականների շախմատի 7-րդ օլիմպիադային մասնակցել են մեր դպրոցի 4 աշակերտներ՝ Վահե Վիլենի Գաբրիելյանը (2-րդ դասարան), Հայկ Վարդանի Մովսիսյանը (5-րդ դասարան), Վիկտոր Արայի Պարոնյանը (7-րդ դասարան), Նանե Ռազմիկի Հայրապետյանը (7-րդ դասարան): Բոլորը լավ են խաղացել, սակայն փոքրիկ շախմատիստ Վահե Վիլենի Գաբրիելյանը հայտնություն է դարձել՝ հիացնելով թե՛ 54 դպրոցներից մասնակից շախմատիստներին, թե՛ մարզիչներին ու մրցավարներին: Զբաղեցնելով պատվավոր 3-րդ տեղը՝ մեր շախմատիստների խումբը դպրոցին բերեց ևս մեկ հաղթանակ:
Просмотров:
549
|
Добавил:
Satik
|
Дата:
19.06.2013
|
|
2012թ.-ի նոյեմբերի 21-ին Երևանի հ.200 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ներառական կրթության ծնողական կոնֆե- րանս ,որին ներկա էին դպրոցի տնօրինությունը, ներառական թիմը , հատուկ կրթություն ստացող երեխաների ծնողներ և միևնույն դասարանի ծնողներ,«Հույսի կամուրջ» հկ-ի սոցաշխատող Լիլյա Կարապետյանը: Ծավալվեց երկխոսություն, որին ակտիվորեն մասնակցում էին բոլորը: Քննարկվեցին տան և ընտանիքի նկատմամբ հարգանքի, ընտանիքում երեխաների նկատմամբ վերաբերմունքի և խնամքի մասին հարցեր, ինչպես նաև լսվեցին դպրոցի և ընտանիքի սերտ կապի վերաբերյալ նոր առաջարկություններ: Քննարկվեցին երեխան երեխայի և ծնողը ծնողի վերաբերյալ հարցեր , երեխայակենտրոն առաջարկություններ: ՀԿ ստացող աշակերտների հաջողված պատմությունները հպարտությամբ ներկայացրեցին ծնողները:
Просмотров:
624
|
Добавил:
Satik
|
Дата:
19.06.2013
|
|
Հնագույն ժամանակներից հայ ժողովուրդը բանավոր եղանակով հորինել է բազմաթիվ ստեղծագործություններ՝ առասպելներ, զրույցներ, հեքիաթներ, առակներ և այլն: Այս շարքում բացառիկ արժեք է ներկայացնում «Սասնա ծռեր» դյուցազներգությունը կամ էպոսը: Ավելի քան 1000 տարի «Սասնա ծռերի» ստեղծմանը մասնակցել են ժողովրդական վիպասացների բազում սերունդներ: Նրանց ստեղծագործական երևակայությամբ «Սասնա ծռերը» շարունակ հղկվել, հարստացել է նորանոր միջադեպերով և բազմաթիվ պատումներով հասել նոր ժամանակներին, և այսօր ավանդույթ է դարձել Էպոսյան օրերի կազմակերպումը: Այդ միջոցառումների շրջանակում հ. 200 դպրոցում կազմակերպվեց «Սասունցի Դավիթ» էպոսի քննարկում, բանավեճ, որն ուղեկցվեց «Սասնա ծռեր» անիմացիոն ֆիլմի դիտումով, ինչպես նաև անվանի ասմունքողների էպոսյան ընթերցումներով:
Просмотров:
882
|
Добавил:
Satik
|
Дата:
19.06.2013
|
|
Երեխաների հանդեպ բռնությունների համաշխարհային օրվա կապակցությամբ կայացած <<Կյանքն առանց բռնության>> թեմայով լուսանկարների մրցույթին մասնակցած երեխաներից ընտրվեցին 5-ի՝ Բադալյանի Անահիտի, Մեսրոբյան Արմաղանի, Կոստանյան Նարեկի ու Մկրտչյան Գեղամի, Ստեփանյան Մերիի, Օհանեսյան Մհերի, լուսանկարները: Լուսանկարիչ երեխա- ները խրախուսվեցին Վորլդ Վիժնի կողմից պատրաստված նվերներով: Նրանք իրենց տպավորությունները պատմեցին իրենց ընկերևերին վիրտուալ կաբինետում ԱԽ-ի կողմից հրավիրված հանդիպման ժամանակ...
Просмотров:
518
|
Добавил:
Satik
|
Дата:
19.06.2013
|
|
<<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի կողմից <<ԻՄ ՄԱՍԻՆ>> ծրագրի շրջանակներում նոյեմբերի 3-4-ը Դիլիջանում կազմակերպված վերապատրաստմանը մասնակցել են հ. 200 հիմնական դպրոցի ԱԽ 2 անդամներ` Բադալյան Անահիտը և Ասատրյան Համլետը: Քննարկվել էին դպրոցի կարիքների վերաբերյալ հարցեր, արվել էին բազմաթիվ առաջարկությոններ, ինչպես նաև հանգստացել էին բնության գրկում:
Просмотров:
473
|
Добавил:
Satik
|
Дата:
19.06.2013
|
|
ՈՒրախ և գեղեցիկ տոնի վերածվեց ռուսերեն լեզվով կազմակերպված «Երգը սահմաններ չի ճանաչում» գրական-երաժշտական միջոցառումը՝ կազմակերպված «Երգը բարեկամության կամուրջ» ծրագրի շրջանակներում: Բազմաթիվ մասնակիցներից հաղթող ճանաչվեց Հակոբյան Մերին (5ա դասարան), որն էլ ներկայացվեց մրցույթի հաջորդ փուլերին մասնակցելու:
Просмотров:
571
|
Добавил:
Satik
|
Дата:
19.06.2013
|
|
Ուսումնական տարին սկսվեց հայ ժողովրդի համար մեծ հաղթանակով. Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած շախմատի օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը /Լևոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան, թիմի մարզիչ Արշակ Պետրոսյան/ գրավեց 1-ին տեղը և Ստամբուլում հնչեցվեց հայկական հիմնը: Այդ հաղթանակի կապակցությամբ դպրոցում կայացավ դպրոցական շախմատի մրցումներ I - III դասարաններում: Հաղթող ճանաչվեց II3 դասարանի աշակերտ Վահե Գաբրիելյանը /2-րդ կարգային/ :
Просмотров:
537
|
Добавил:
Satik
|
Дата:
19.06.2013
|
| |
|
ՕՐԱՑՈՒՅՑ
| « Июнь 2013 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| | | | | | 1 | 2 | | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|