ՍՏԱՏԻՍՏԻԿԱ
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0
|
Главная » 2015 » Апрель » 02
|
Մարտի 3-ին, հունա-հռոմեական ոճի հայ ըմբիշ, Եվրոպայի (1986), աշխարհի (1986) և 24-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն (1988), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի՝ Երևանի N 200 հիմնական դպրոց այցելությամբ մեկնարկել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նոր նախաձեռնությունը, որն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ:
Երևանի N 200 հիմնական դպրոցի աշակերտները տեսանյութի միջոցով նախ ծանոթացան անվանի մարզիկ Լևոն Ջուլֆալակյանի մարզական ձեռքբերումներին, փայլուն գոտեմարտերին, հաղթական հիշարժան պահերին, այնուհետև հարց-պատասխանի միջոցով հետաքրքիր մանրամասներ իմացան նրա առօրյայից, հետագա ծրագրերից, որպես մարզիչ նրա ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկից: Լևոն Ջուլֆալակյանը, շրջայց կատարելով դպրոցում, ծանոթացավ մարզադահլիճի վիճակին, շախմատի կահավորված դասասենյակին:
Просмотров:
423
|
Добавил:
Satik
|
Дата:
02.04.2015
|
|
|
Երևանի հ. 200 հիմնական դպրոցի պարային համույթը մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորեց դպրոցի ողջ կոլեկտիվին և ներկայացրեց իր անակնկալ ելույթը:
Просмотров:
526
|
Добавил:
Satik
|
Дата:
02.04.2015
|
|
|
Մեկնարկել է «Էկո սերունդ» երիտասարդական ծրագիրը: Երևանի մի քանի դպրոցներում 6-7-րդ դասարանի աշակերտների համար իրականացվելու են մեկամսյան դասընթացներ էկոլոգիայի և շրջակա միջավայրի վերաբերյալ: Դասընթացները կամբողջականացվեն գործնական աշխատանքների և հետաքրքիր խաղերի միջոցով: Որից հետո, պատանիները կմասնակցեն էսպո-ցուցահանդեսին՝ ներկայացնելով ծրագրի շրջանակում պատրաստած իրենց աշխատանքերը: Մարտի -ին տեղի ունեցավ առաջին դասընթացը նաև մեր դպրոցում, որի ընթացքում մասնակիցները և դասընթացավարները խաղի միջոցով ծանոթացան միմյանց հետ, այնուհետև ներկայացվեց տեսական նյութ էկոլոգիայի մասին, որին հաջորդեց հարցուպատասխանը:
Просмотров:
412
|
Добавил:
Satik
|
Дата:
02.04.2015
|
| |
|
|
| | |