ՍՏԱՏԻՍՏԻԿԱ
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0
|
Главная » 2016 » Апрель » 12
|
«Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է ինտերակտիվ խաղ VIIIա դասարանում, որին մասնակցել են դպրոցի ԱԽ-ը, նախագահ՝ Անի Բադալյան, անդամ ՝Նելլի Ղահրամանյան, ինչպես նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանող կամավորներ Տաթևիկ Պետրոսյանը և Լուիզա Մարկոսյանը: Միջոցառման նպատակն է խաղերի միջոցով բարձրացնել աշակերտների իրազեկությունը՝ ցույց տալով, թե ինչ կարող է զգալ մարդը, երբ օտարված է հասարակությունից, ինչպես նաև պիտակավորման բացասկան կողմերը, դրանց անհիմն լինելը: Այս աշխատանքում կարևոր է աշակերտների մեջ աջակցության հմտություններ ձևավորելը: Հաջորդ հանդիպումը կկայանա առաջիկայում: Կկազմակերպվեն ևս երեք հանդիպումներ, իսկ ծրագիրը շարունակվելու է 2016-2017 ուստարում:
Просмотров:
431
|
Добавил:
Satik
|
Дата:
12.04.2016
|
| |
|
|
| | |