ՍՏԱՏԻՍՏԻԿԱ
Онлайн всего: 6 Гостей: 6 Пользователей: 0
|
Главная » 2013 » Июнь » 19 » ԴԱՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
23:05 ԴԱՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ |
Հայոց Մեծ Եղեռնը 20-րդ դարի մարդկության պատմության ողբերգություններից մեկն է: 1915-1916թթ. արևմտահայությունը ենթարկվեց կանխամտածված ցեղասպանության (գենոցիդ): Այդ տարիներին զոհ գնաց 1.5մլն հայ, 200-250.000հայ մահմեդականացվեցին, շուրջ 800.000-ը բռնեց գաղթի ճամփան: Ապրիլի 17-ին հ.200 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որն անցկացվեց վիրտուալ կաբինետում 7-ից 9-րդ դասարանների աշա- կերտների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում մանրամասն ներկայացվեց Հայոց Մեծ Եղեռնի էությունը, հետևանքներն ու դասերը, ընթերցվեցին Ռ. Սևակի, Դ. Վարուժանի և այլոց ստեղծագործությունները, ցուցադրվեցին դիդակտիկ նյութեր, տեսանյութեր Եղեռնի մասին, հնչեցին ‹‹Ադանայի կոտորածը›› Գ. Բաղդոյանի և ‹‹Դլե յամանը ›› Ֆ. Մարտիրոսյանի կատարմամբ:
Ընթերցվեց նաև Հենրիկ Էդոյանի ‹‹Մի քանի խոսք թուրք բանաստեղծներին›› ստեղծագործությունը.
Եթե ձեզանից մեկնումեկն ասեր. ‹‹Մի′ սպանեք հանճարեղ այս պոետներին, որոնց մեջ բնակվում է Բնությունը սուրբ և Ոգին` հանճարի բախտն աստվածային››- Ես նրան կանվանեի հանճարեղ բանաստեղծ: Եթե ձեզանից մեկնումեկն ասեր. ‹‹Մի′ սպանեք այս գանգրահեր պատանիներին. այս կանանց. այս ծերերին . այս աստվածներին, որ ապրում են, աշխատում, աղոթում ու լալիս››- Ես նրան կտայի անմահությունն իմ: Բայց դուք լռեցիք: Բայց դուք լռում եք: Բայց դուք չեք խոսում Մեր բոլոր զոհերի արյան քաոսում:
|
|
Просмотров: 548 |
Добавил: Satik
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
ՕՐԱՑՈՒՅՑ
| « Июнь 2013 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| | | | | | 1 | 2 | | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|
| | |