ՍՏԱՏԻՍՏԻԿԱ
Онлайн всего: 6 Гостей: 6 Пользователей: 0
|
Главная » 2013 » Июнь » 19 » Եղիցի' հաղթանակ և հաղթակա'ն խաղաղություն. . . .
22:46 Եղիցի' հաղթանակ և հաղթակա'ն խաղաղություն. . . . |
20-րդ դարը նշանավորվեց Արցախյան հուժկու շարժումով, որն ունեցավ Համազգային ընդգրկում, վերաժվեց Ազատամարտի և մեզ պարգևեց պատմական հաղթանակներ, տարածքների ազատագրում, հավատ սեփական ուժի հանդեպ: Հայոց բանակի կազմավորման 21-ամյակի շրջանակներում դպրոցում մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպվեցին բազմաբնույթ միջոցառումներ: Տոնական միջոցառման բացումը ազդարարվեց ռադիոհաղորդմամբ: Դասամիջոցներին հնչում էին երգեր նվիրված հայոց բանակին: Մեծ ոգևորությամբ երեխաները պատրաստվեցին և ներկայացան «Շարային պատրաստություն » վարժանքով: Դպրոցում 23.01.13թ. կայացավ միջոցառում (ԱԽ), որի ընթացքում աշակերտները դիտեցին ֆիլմ ` «Ես` ապրելու կոչվածս »: Հնչեցին երգեր, բանաստեղծություններ (ստեղծագործող աշակերտների) նվիրված բանակին: Դպրոցի զինղեկ փոխգնդապետ պրն. Ս.Ավագյանը մեկնաբանեց ֆիլմում ներկայացվող ռազմական գործողությունները, իր զինակից ընկեր-հերոսներին, պատմեց իր հուշերը: Միջոցառմանը մասնակցում էին նաև «Ես` ապրելու կոչվածս » ֆիլմի հերոսներից: «Ես` ապրելու կոչվածս ... Մովսես Գորգիսյան Թաթուլ Կրպեյան Մոնթե Մելքոնյան Վիտյա Այվազյան Ջիվան Աբրահամյան Յուրի Պողոսյան և էլի- էլի շատ անուններ...............» :
9-րդ դասարանի աշակերտուհի Մերի Ստեփանյանը ներկայացրեց իր գրած բանաստեղծությունը՝ նվիրված հայ մարտիկներին. Քա'ջ, անձնվե 'ր, հա'յ մարտիկներ, Դուք վե'հ, հպարտ զինվորներ. Սեգ սարեր, պահապաններ, Դուք իմ երկրի' հերոսներ:
Ձեր արյան մեջ այն արյան Կաթիլներն եմ նշմարում, Որ թափվեցին մեր սուրբ լեռան Արցունքացող այն դաշտում:
Հիմա դուք վե'հ ու կանգուն Մեր երկիրն եքպաշտպանում Ու Ձեր հոգու մեջ անհուն Հայրենյաց լույսն է վառվում :
|
|
Просмотров: 603 |
Добавил: Satik
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
ՕՐԱՑՈՒՅՑ
| « Июнь 2013 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| | | | | | 1 | 2 | | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|
| | |