ՍՏԱՏԻՍՏԻԿԱ
Онлайн всего: 3 Гостей: 3 Пользователей: 0
|
Главная » 2013 » Июнь » 19 » ԻԻՀ ԴԵՍՊԱՆ ՄՈՒՀԱՄՄԱԴ ՌԵԻՍԻ ԱՅՑԸ ԴՊՐՈՑ
22:44 ԻԻՀ ԴԵՍՊԱՆ ՄՈՒՀԱՄՄԱԴ ՌԵԻՍԻ ԱՅՑԸ ԴՊՐՈՑ |
Մեր դպրոցում պարսկերեն լեզվի ուսումնասիրությունը սկսած 2007թ. իրականացվում էր ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի և դպրոցի միջև համագործակցային ծրագրերի շրջանակներում, իսկ որպես 3-րդ օտար լեզու՝ 3-ից 9-րդ դասարաններում (2010թ.) ՀՀ ԿԳՆ-ի և ԻԻՀ կրթության նախարարության «Բարեկամություն և համագործակցություն» ծրագրի շրջանակում՝ որպես 2 երկրների բարեկամության կամուրջ: ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի կողմից հաճախակի կազմակերպվել են ուսուցիչների վերապատրաստումներ ԻԻՀ տարբեր համալսարաններում,դպրոցներում, որին մասնակցել են նաև մեր ուսուցիչները: Աշակերտների փոխանակման ծրագրով 2011թ. դպրոցի 3 աշակերտներ ամառային արձակուրդներին մեկնել են Պարսկաստան 10-օրյա հանգստի՝ ծանոթանալով երկրի պատմամշակույթային արժեքներին, հաղորդակցվել պարսկերեն լեզվով, որն էլ նպաստել է լեզուն ավելի լավ տիրապետելուն: 2011 ուստարում ԻԻՀ պարսիկ 3 աշակերտներ սովորել են մեր դպրոցում . I դասարան – Դիանա Հոջաթի Ֆաթահ Շադեման II դասարան – Ֆաթահ Փարնիա Հոջաթի Շադեման VII դասարան – Մոհամադ Աբասի Մոդիմնեժադե Հոսեյնի
Նրանք կարողացել են սովորել հայերենը և ուստարվա վերջին մեկնել են հայրենիք: Երևանում գործող պարսկական «Շահիդ Ֆահմիդե» դպրոցի ուսուցիչները փորձի փոխանակման համար եղել են մեր դպրոցում, կատարել դասալսումներ, ինչպես պարսկերեն լեզվի, այնպես էլ այլ առարկաների (քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա), ուսումնասիրել դասավանդման մեր փորձը: ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի և դպրոցի կողմից հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպվել «Կապույտ մզկիթում» (ոչ կրոնական) ասմունքի, երգի, զրույցի տեսքով: Խնկո- Ապոր գրադարանում կազմակերպվել են հանդիպումներ պարսիկ և հայ գրողների հետ, կատարել գրքերի քննարկումներ, լսել և ընթերցել պարսկերեն գեղարվեստական ստեղծագործություններ: 2012 թ. աշնանային արձակուրդների ընթացքում դպրոցի տնօրենը և պարսկերեն լեզվի ուսուցչուհին մեկնել են Պարսկաստան Շիրազ քաղաքի քաղաքապետի հրավերով, ծանոթացել այն երկրի պատմամշակույթային արժեքներին, որի լեզուն ուսումնասիրվում է դպրոցում: Փորձի փոխանակման սկզբունքով եղել են Սպահան քաղաքի «Արվեստների» դպրոցում (աղջիկների և տղաների), ուսումնասիրել և ծանոթացել արվեստի տարբեր ճյուղերի ուսումնասիրման նրանց մեթոդներին: Այս ծրագիրը հիմք հանդիսացավ, որ 21.12.12թ.-ին ԻԻՀ դեսպան պարոն Մուհամմադ Ռեիսին Երևանի քաղաքապետարանի ՀՎ-ի աշխատակցուհի տիկին Գասպարյանի ուղեկցությամբ լինի մեր դպրոցում: Երեխաները նրան ընդունեցին պարսկերեն լեզվով կազմակերպված միջոցառումով: Դեսպանը շնորհակալություն հայտնեց և ցանկացավ հաջողություններ ուսման մեջ: Ավելի ակտիվ և արդյունավետ համագործակցություն կարելի է իրականացնել ՀՀ և ԻԻՀ դպրոցների միջև որպես 2 երկրների միջև բարեկամության կամուրջ…
Տես պատկերասրահ...
|
|
Просмотров: 550 |
Добавил: Satik
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
ՕՐԱՑՈՒՅՑ
| « Июнь 2013 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| | | | | | 1 | 2 | | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|
| | |