Воскресенье, 19.05.2024, 20:16
Приветствую Вас Гость | RSS

ՀԱՄԱՐ 200 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՀԱՐՑՈՒՄ
Оцените мой сайт
Всего ответов: 34
ՍՏԱՏԻՍՏԻԿԱ

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа

Главная » Архив материалов


Այս տարի Սուրբ Սարգիսի տոնն իրականանում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո :
Ռադիոհաղորդման միջոցով լուսաբանվեց տոնի խորհուրդը, Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և տասնչորս զինվորների
վարքից ընթերցվեցին դրվագներ: Աշակերտները պատրաստել էին նյութեր, որոնք բաժանեցին թե՛ ուսուցիչներին, թե՛ ծնողներին ու երե-
խաներին ՝ նպատակ ունենալով մասնակից լինել հայկական այս հրաշալի տոնի տարածմանը:
Просмотров: 494 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)



20-րդ դարը նշանավորվեց Արցախյան հուժկու շարժումով, որն ունեցավ Համազգային ընդգրկում, վերաժվեց Ազատամարտի և մեզ պարգևեց պատմական հաղթանակներ, տարածքների ազատագրում, հավատ սեփական ուժի հանդեպ:
Հայոց բանակի կազմավորման 21-ամյակի շրջանակներում դպրոցում մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպվեցին բազմաբնույթ միջոցառումներ: Տոնական միջոցառման բացումը ազդարարվեց ռադիոհաղորդմամբ: Դասամիջոցներին հնչում էին երգեր նվիրված հայոց բանակին: Մեծ ոգևորությամբ երեխաները պատրաստվեցին և ներկայացան «Շարային պատրաստություն » վարժանքով:
Դպրոցում 23.01.13թ. կայացավ միջոցառում (ԱԽ), որի ընթացքում աշակերտները դիտեցին ֆիլմ ` «Ես` ապրելու կոչվածս »: Հնչեցին երգեր, բանաստեղծություններ (ստեղծագործող աշակերտների) նվիրված բանակին: Դպրոցի զինղեկ փոխգնդապետ պրն. Ս.Ավագյանը մեկնաբանեց ֆիլմում ներկայացվող ռազմական գործողությունները, իր զինակից ... Читать дальше »
Просмотров: 538 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)


Մեր դպրոցում պարսկերեն լեզվի ուսումնասիրությունը սկսած 2007թ. իրականացվում էր ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի և
դպրոցի միջև համագործակցային ծրագրերի շրջանակներում, իսկ որպես 3-րդ օտար լեզու՝ 3-ից 9-րդ դասարաններում (2010թ.) ՀՀ ԿԳՆ-ի և
ԻԻՀ կրթության նախարարության «Բարեկամություն և համագործակցություն» ծրագրի շրջանակում՝ որպես 2 երկրների բարեկամության կամուրջ:
ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի կողմից հաճախակի կազմակերպվել են ուսուցիչների վերապատրաստումներ ԻԻՀ տարբեր համալսարաններում,դպրոցներում, որին մասնակցել են նաև մեր ուսուցիչները:
Աշակերտների փոխանակման ծրագրով 2011թ. դպրոցի 3 աշակերտներ ամառային արձակուրդներին մեկնել են Պարսկաստան 10-օրյա հանգստի՝ ծանոթանալով երկրի պատմամշակույթային արժեքներին, հաղորդակցվել պարսկերեն լեզվով, որն էլ նպաստել է լեզուն ավելի լավ տիրապետելուն:
2011 ուստար ... Читать дальше »
Просмотров: 485 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

Ծննդյան օրերին նախորդող այս օրը՝ դեկտեմբերի 24-ը
հաճելի պահեր պարգևեց հ.200 հիմնական դպրոցի ողջ
կոլեկտիվին, բոլոր ծնողներին ու աշակերտներին: Այն
դարձավ շարունակությունը ամանորյա այն հեքիաթի,
որ հյուսվել է մեր դպրոցում <<Տոնածառերի շքերթի>>
հանդիսավոր բացումով...
Այնուհետև, դեկտեմբերի 27-ին, տեղի ունեցավ տոնածառերի քվեարկություն:
Լավագույնները պարգևատրվեցին պատվոգրերով:



Просмотров: 471 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

Երևանի հ. 200 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Գրիգորյանը
«Նոր Դար» պարային համույթի սան է: Վերջերս համույթը Թբիլիսի քաղաքում
մասնակցել է «Լավագույն պարային համույթ» մրցույթին և ստացել «Գրան Պրի»
մրցանակ: Համույթի հաղթանակը, բնականաբար, նրա բոլոր սաների հաղթանակն է:


Просмотров: 497 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

Նոյեմբերի 27-ին տեղի ունեցած Երևան քաղաքի դպրոցականների շախմատի 7-րդ օլիմպիադային մասնակցել
են մեր դպրոցի 4 աշակերտներ՝ Վահե Վիլենի Գաբրիելյանը (2-րդ դասարան), Հայկ Վարդանի Մովսիսյանը
(5-րդ դասարան), Վիկտոր Արայի Պարոնյանը (7-րդ դասարան), Նանե Ռազմիկի Հայրապետյանը (7-րդ
դասարան): Բոլորը լավ են խաղացել, սակայն փոքրիկ շախմատիստ Վահե Վիլենի Գաբրիելյանը հայտնություն
է դարձել՝ հիացնելով թե՛ 54 դպրոցներից մասնակից շախմատիստներին, թե՛ մարզիչներին ու մրցավարներին:
Զբաղեցնելով պատվավոր 3-րդ տեղը՝ մեր շախմատիստների խումբը դպրոցին բերեց ևս մեկ հաղթանակ:
Просмотров: 498 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

2012թ.-ի նոյեմբերի 21-ին Երևանի հ.200 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ներառական կրթության ծնողական կոնֆե-
րանս ,որին ներկա էին դպրոցի տնօրինությունը, ներառական թիմը , հատուկ կրթություն ստացող երեխաների ծնողներ և
միևնույն դասարանի ծնողներ,«Հույսի կամուրջ» հկ-ի սոցաշխատող Լիլյա Կարապետյանը: Ծավալվեց երկխոսություն, որին
ակտիվորեն մասնակցում էին բոլորը: Քննարկվեցին տան և ընտանիքի նկատմամբ հարգանքի, ընտանիքում երեխաների
նկատմամբ վերաբերմունքի և խնամքի մասին հարցեր, ինչպես նաև լսվեցին դպրոցի և ընտանիքի սերտ կապի վերաբերյալ
նոր առաջարկություններ: Քննարկվեցին երեխան երեխայի և ծնողը ծնողի վերաբերյալ հարցեր , երեխայակենտրոն
առաջարկություններ: ՀԿ ստացող աշակերտների հաջողված պատմությունները հպարտությամբ ներկայացրեցին
ծնողները:

Просмотров: 552 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

Հնագույն ժամանակներից հայ ժողովուրդը բանավոր եղանակով հորինել է բազմաթիվ
ստեղծագործություններ՝ առասպելներ, զրույցներ, հեքիաթներ, առակներ և այլն: Այս
շարքում բացառիկ արժեք է ներկայացնում «Սասնա ծռեր» դյուցազներգությունը
կամ էպոսը:
Ավելի քան 1000 տարի «Սասնա ծռերի» ստեղծմանը մասնակցել են ժողովրդական
վիպասացների բազում սերունդներ: Նրանց ստեղծագործական երևակայությամբ
«Սասնա ծռերը» շարունակ հղկվել, հարստացել է նորանոր միջադեպերով և
բազմաթիվ պատումներով հասել նոր ժամանակներին, և այսօր ավանդույթ է դարձել
Էպոսյան օրերի կազմակերպումը: Այդ միջոցառումների շրջանակում հ. 200 դպրոցում
կազմակերպվեց «Սասունցի Դավիթ» էպոսի քննարկում, բանավեճ, որն ուղեկցվեց
«Սասնա ծռեր» անիմացիոն ֆիլմի դիտումով, ինչպես նաև
անվանի ասմունքողների էպոսյան ընթերցումներով:


Просмотров: 806 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

Երեխաների հանդեպ բռնությունների համաշխարհային օրվա կապակցությամբ կայացած <<Կյանքն առանց բռնության>>
թեմայով լուսանկարների մրցույթին մասնակցած երեխաներից ընտրվեցին 5-ի՝ Բադալյանի Անահիտի, Մեսրոբյան Արմաղանի,
Կոստանյան Նարեկի ու Մկրտչյան Գեղամի, Ստեփանյան Մերիի, Օհանեսյան Մհերի, լուսանկարները: Լուսանկարիչ երեխա-
ները խրախուսվեցին Վորլդ Վիժնի կողմից պատրաստված նվերներով: Նրանք իրենց տպավորությունները պատմեցին իրենց
ընկերևերին վիրտուալ կաբինետում ԱԽ-ի կողմից հրավիրված հանդիպման ժամանակ...


Просмотров: 472 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

<<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի կողմից <<ԻՄ ՄԱՍԻՆ>>
ծրագրի շրջանակներում նոյեմբերի 3-4-ը Դիլիջանում կազմակերպված
վերապատրաստմանը մասնակցել են հ. 200 հիմնական դպրոցի ԱԽ 2
անդամներ` Բադալյան Անահիտը և Ասատրյան Համլետը:
Քննարկվել էին դպրոցի կարիքների վերաբերյալ հարցեր, արվել էին
բազմաթիվ առաջարկությոններ, ինչպես նաև հանգստացել էին բնության գրկում:


Просмотров: 421 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

« 1 2 ... 22 23 24 25 26 »
ՈՐՈՆՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Май 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz