Четверг, 09.05.2024, 04:37
Приветствую Вас Гость | RSS

ՀԱՄԱՐ 200 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՀԱՐՑՈՒՄ
Оцените мой сайт
Всего ответов: 34
ՍՏԱՏԻՍՏԻԿԱ

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа

Главная » Архив материалов
ՈՒրախ և գեղեցիկ տոնի վերածվեց ռուսերեն լեզվով կազմակերպված «Երգը սահմաններ չի ճանաչում» գրական-երաժշտական
միջոցառումը՝ կազմակերպված «Երգը բարեկամության կամուրջ» ծրագրի շրջանակներում: Բազմաթիվ մասնակիցներից հաղթող ճանաչվեց
Հակոբյան Մերին (5ա դասարան), որն էլ ներկայացվեց մրցույթի հաջորդ փուլերին մասնակցելու:


Просмотров: 509 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

Ուսումնական տարին սկսվեց հայ ժողովրդի համար մեծ հաղթանակով. Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած շախմատի օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը /Լևոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան, թիմի մարզիչ Արշակ Պետրոսյան/ գրավեց 1-ին տեղը և Ստամբուլում հնչեցվեց հայկական հիմնը: Այդ հաղթանակի կապակցությամբ դպրոցում կայացավ դպրոցական շախմատի մրցումներ I - III դասարաններում: Հաղթող ճանաչվեց II3 դասարանի աշակերտ Վահե Գաբրիելյանը /2-րդ կարգային/ :

Просмотров: 481 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

Էրեբունի- Երևան տոնակատարությանը մասնակցեցին ներառական թիմը,
հատուկ կրթություն ստացող երեխաները և ծնողներ: Երթի մասնակիցները
մեծ տպավորություն էին ստացել միջոցառումից` մեկ անգամ ևս վայելելով
Երևանի քաղաքացի լինելու ուրախությունը...


Տես պատկերասրահ...
Просмотров: 583 | Добавил: Satik | Дата: 07.11.2012 | Комментарии (0)

Ի՞նչ կմնար մարդկությունից, տե՜ր աստված,
Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
Ահա ինչու` ամբողջ հոգով և սրտանց-
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Արամայիս Սահակյան


Հ. 200 հիմնական դպրոցի աշակերտները հենց ուսումնական տարվա սկզբում փայլեցին իրենց թե' կազմակերպչական, թե' ստեղծագործական կարողություններով ու հմտություններով` պարգևելով դպրոցի ողջ կոլեկտիվին ուսուցչի օրվան նվիրված գողտրիկ միջոցառում (բակային), որն էլ ուղեկցվեց թեմատիկ կավճանկարչությամբ: Աշակերտական խորհուրդը համագործակցել էր նաև ATV հեռուստաընկերության հետ` մատուցելով գեղեցիկ անակնկալ...

Տես Պատկերասրահ...\
Прикрепления: Картинка 1
Просмотров: 557 | Добавил: Satik | Дата: 25.10.2012 | Комментарии (0)

Հ. 200 դպրոցում ԱԽ ընտրությունները կազմակերպվեցին ըստ կարգի...

Տես Պատկերասրահ


Прикрепления: Картинка 1
Просмотров: 544 | Добавил: Satik | Дата: 24.10.2012 | Комментарии (0)

Բանավիճային ակումբի առաջին իսկ հանդիպման ժամանակ
համակարգվեցին աշխատանքները, առաջարկվեցին թեմաներ,
ճշտվեց ժամանակացույցը: Երեխաները առաջիկա հանդիպումների
ընթացքում կքննարկեն գենդերային հարցեր, կանդրադառնան նաև
բարեգործության, թրաֆիքինգի և կրթություն - աշխատանք զուգահեռ թեմաներին
...

Տես Պատկերասրահ...


Прикрепления: Картинка 1
Просмотров: 500 | Добавил: Satik | Дата: 24.10.2012 | Комментарии (0)

Մեդիա խումբը վերսկսեց իր աշխատանքները` այս
անգամ 6բ դասարանում: Երեխաները մեծ ոգևորությամբ
մասնակցեցին դասընթացին և հոկտեմբերի վերջին կներկայացնեն
իրենց պատրասատած ֆիլմը...

Տես Պատկերասրահ



Прикрепления: Картинка 1
Просмотров: 498 | Добавил: Satik | Дата: 24.10.2012 | Комментарии (0)

Գիտելիքը և հզորությունը միևնույն բանն են...

Ֆրենսիս Բեկոն



Սեպտեմբերի 1-ը կրկին գիտելիքի և դպրության մեծ տոնակատարության է վերածվել հ. 200 հիմնական դպրոցում, որը մեծ սիրով և ջերմությամբ իր գիրկն է առնում և' առաջին դասարանցիներին, և' ամռան ընթացքում իրենց հարազատ դպրոցը կարոտած մյուս բոլոր սաներին...


Տես Պատկերասրահ...



Прикрепления: Картинка 1 ·Картинка 2
Просмотров: 506 | Добавил: Satik | Дата: 24.10.2012 | Комментарии (0)



Սույն թվականի մայիսի 22-ին մեր դպրոցում տեղի ունեցավ շախմատ առարկայից դաս-միջոցառում <<Շախմատային խաղաքարերը շախմատային տախտակի վրա>> թեմայով: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի IIIա և II1-II5 դասարանների աշակերտները: Միջոցառումը այնքան հետաքրքիր ու բովանդակալից էր, որ կարծես մեր աչքի առաջ շախմատի փայտե մարմինները կենդանացել էին` դարձել կենդանի խաղաքարեր: Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում էր իրեն որպես շախմատային խաղաքար: Բոլորը գեղեցիկ էին և տարբերվում էին յուրովի ինչպես տեսքով, այնպես էլ գույներով ու զբաղեցրած դիրքով: Բեմի վրա տեղադրված շախմատային տախտակին բեմադրվել էր շախմատային պարտիա, որը ... Читать дальше »
Просмотров: 592 | Добавил: Admin | Дата: 18.10.2012 | Комментарии (0)


Ամենամյա  Դպրոցի 5 առաջին դասարանցիներ երկու օր շարունակ դպրոցական մթնոլորտը ջերմացրեցին իրենց ուրախ և բովանդակալից 5 միջոցառումներվ՝ նվիրված <<Այբբենարանն>> ավարտելու կարևոր իրադարձությանը: Մանկական թոթովանքով, սակայն հպարտ ու վեհ կեցվածքով երեխաները փառաբանեցին իրենց դարավոր հայենիքը՝ Հայաստանը, եռագույն դրոշն ու նրա գույները, խաղաղությունն ու այն պահպանող զինվորին: Նրանք հանդես եկան հայ դյուցազունների՝ Հայկի, Տիգրանի, Վարդան Մամիկոնյանի կերպարներով, ինչպես նաև ներկայացրեցին իրենց գիտելիքները այս մեկ տարում  սովորածի շուրջ՝ խաղի ձևով մեկնաբանելով երկրաչափական մարմինների դերն ու կարևորությունը: Եվ, իհարկե, ինչ տոն առանց հեքիաթի: Տարբեր հեքիաթների շուրջ փոքրիկ բեմականացումները յուրահատուկ շուք էին հաղորդում միջոցառումներին: Դասվարները չէ ... Читать дальше »
Просмотров: 1417 | Добавил: Admin | Дата: 18.10.2012 | Комментарии (0)

« 1 2 ... 23 24 25 26 »
ՈՐՈՆՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Май 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz