Понедельник, 20.05.2024, 09:11
Приветствую Вас Гость | RSS

ՀԱՄԱՐ 200 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՀԱՐՑՈՒՄ
Оцените мой сайт
Всего ответов: 34
ՍՏԱՏԻՍՏԻԿԱ

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа

Главная » Архив материалов
Սույն թվականի մայիսի 3-ին մեր դպրոցում տեղի ունեցավ հայտնի մաթեմատիկոս, տիեզերագիտության և տոմարագիտության
հիմնադիր Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին Շիրակացու
կյանքն ու գործունեությունը, աշխատությունները: Օգտագործվեց ինտերակտիվ գրատախտակ, սլայդներ, համապատասխան երաժշտություն:
Լուծվեց Շիրակացու խնդրագրքից երկու խնդիր:


Просмотров: 612 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

Մայիսի 11-ին հոգևոր հովիվ Տ. Խորեն քահանա Մարուքյանի հովանու ներքո, Սուրբ Նահատակաց եկեղեցու
երիտասարդական թեմի կողմից կազմակերպված «Ինտելեկտուալ փառատոն»ում մեր դպրոցի աշակերտները
գրավեցին պատվավոր ΙІΙ տեղը, ստացան պատվոգրեր:



Просмотров: 506 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

Հ.200 հիմնական դպրոցւմ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված հաղթանակի օրվան:
Просмотров: 521 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

«Սլավոնական տուն» հասարակական կազմակերպությունը մայիսի 3-ին Մոսկվայի տանը կազմակերպեց «Մեծ հայրենական պատերազմը երեխաների աչքերով»
տոնական միջոցառում՝ նվիրված Հաղթանակի օրվան՝ մայիսի 9-ին: Միջոցառմանը մասնակցում էին մեր դպրոցի աշակերտներից կազմված թիմը (Հարությունյան
Ելենա՝ 3-րդ դասարան, Հակոբյան Մերի՝ 5-րդ դասարան, Մուսաելյան Իննա՝ 3-րդ դասարան, Պողոսյան Լիլիա՝ 3-րդ դասարան, Պողոսյան Հայկ՝ 3-րդ դասարան): Երեխաները վերադարձան շնորհակալագրերով և պատվոգրերով:


Просмотров: 609 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

«Պատանիների պաշտպանությունը համակարգչային աշխարհում» ծրագրի շրջանակներում
22.04.13թ.-ին վիրտուալ կաբինետում համապատասխան մասնագետները աշակերտներին
ներկայացրեցին համացանցի հիմնական վտանգները, դրանցից պաշտպանվելու միջոցները,
նաև երեխաներին պաշտպանելու և վերահսկելու նպատակով ծնողների կողմից կիրառվող հնարքները:

Просмотров: 567 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

Հայոց Մեծ Եղեռնը 20-րդ դարի մարդկության պատմության ողբերգություններից մեկն է:
1915-1916թթ. արևմտահայությունը ենթարկվեց կանխամտածված ցեղասպանության (գենոցիդ):
Այդ տարիներին զոհ գնաց 1.5մլն հայ, 200-250.000հայ մահմեդականացվեցին, շուրջ 800.000-ը
բռնեց գաղթի ճամփան:
Ապրիլի 17-ին հ.200 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին
նվիրված միջոցառում, որն անցկացվեց վիրտուալ կաբինետում 7-ից 9-րդ դասարանների աշա-
կերտների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում մանրամասն ներկայացվեց Հայոց Մեծ
Եղեռնի էությունը, հետևանքներն ու դասերը, ընթերցվեցին Ռ. Սևակի, Դ. Վարուժանի և այլոց
ստեղծագործությունները, ցուցադրվեցին դիդակտիկ նյութեր, տեսանյութեր Եղեռնի մասին, հնչեցին
‹‹Ադանայի կոտորածը›› Գ. Բաղդոյանի և ‹‹Դլե յամանը ›› Ֆ. Մարտիրոսյանի կատարմամբ:

Ընթերցվեց նաև Հենրիկ Էդոյանի ‹‹Մի քանի խոսք թուրք բանաստեղծներին›› ստեղծագործությունը.

Եթե ձեզանից մեկնու ... Читать дальше »
Просмотров: 501 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)



Կերտելով մանկավարժական կոլեկտիվի կենսագրության 1 էջ ևս՝
այդ օրը նույն ջերմությամբ, ինչպես աշխատանքային ցանկացած օր,
ողջ կոլեկտիվը քնքշանքով և նվիրումով տնկեց մատղաշ տնկիներ և
ծաղիկների թփեր...
Просмотров: 460 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

Սույն թվականի մարտի 5-ին հ.200 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Գիրքը իմ բարեկամն է»
խորագրով ցերեկույթ (ռուսերեն լեզվով), որին մասնակցում էին 3-ից 6-րդ դասարանների աշակերտները,
ելույթ ունեցան շնորհալիները: Ցերեկույթը նվիրված էր գրքին:
Просмотров: 575 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)



Մայրենիի օրվա կապակցությամբ բոլոր դասարանները անաղարտ հայերենով ներկայացրեցին փոքրիկ բեմադրություններ , ասմւնքեցին, երգեցին՝ առաջնորդվելով «Բաց ենք արել էջդ, գի՛րք» խորագրով : Ընտրված հեղինակի կամ որևէ ստեղծագործության թեմայի շուրջ երեխաների գիտելիքներն ու տոնի ընձեռած ոգևորությունը անմոռաց են: (Տեղադրված լուսանկարներն ու տեսագրությունները կամբողջացնենպատկերացումը կատարված աշխատանքի մասին):
Երեխաները կատարեցին «Իմ աշխարհ» (I1) երգը՝ նվիրված գրքերին, պատմեցին «Ծիտը» (I2) հեքիաթը, ներկայացրեցին «Ագռավն ու աղվեսը» (I3) առակը, արտասանեցին բանաստեղծություններ մանկության, մայրենի լեզվի, գրքի ( Ι4) վերաբերյալ: Երկրորդ դասարանցիների ընտրած թեմաներն էին՝ «Ես և շրջակա աշխարհը» (ΙI1), «Լեզուն հայրենիք է» (ΙI2) , «Պլպուղի հումորը» (ІΙ3), Աթաբեկ Խնկոյանի «Առականի»(ІΙ4): Երրորդ դասարանցիները ոգեշնչվել էին հեքիաթների հերոսն ... Читать дальше »
Просмотров: 1354 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

2012 թ.-ի դեկտեմբերի 12-ին մեր դպրոցում տեղի ունեցավ Ստամբուլում շախմատի համաշխարհային 40-րդ օլիմպիադայում հայ շախմատիստների փայլուն հաղթանակին նվիրված խաղ- միջոցառում: Միջոցառմանը ներկա էին շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շախմատի գլխավոր մասնագետ Գոհար Խլղաթյանը, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած առաջնության հավաքականի անդամներ, ակադեմիայի գլխավոր տեսուչ Տիգրան Գասպարյանը, Աջափնյակի դպրոցների ուսուցիչներ, նաև աշակերտներ:

Просмотров: 475 | Добавил: Satik | Дата: 19.06.2013 | Комментарии (0)

« 1 2 ... 21 22 23 24 25 26 »
ՈՐՈՆՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Май 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz